Օրվա լուսաբանում

Ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պարով ու երգով: 9:20 ճամբարականներով հավաքվեցինք ու սկսեցինք նախագծային ժամը: Քանի որ ես դեռ չէի նկարել իմ մասին պատմող տեսաֆիլմը, զբաղվեցի այդ հարցով: Դրանից հետո բոլորով գնացինք բրուտանոց հուշանվերներ պատրաստելու: Եկավ մարզական ժամը ու մենք առանձնացանք: Որպես կանոն միշտ հրաձգություն եմ ընտրում: Հաջորդ ժամը պարն էր: Որոշել ենք Փափուռի պարել: Չեմ ստի, Փափուռին սրտովս չէ ու պարեր բեմադրել ինձ մոտ ամենևին չի ստացվում: Գնացինք ընդմիջման ու վերադառնալով սկսեցինք քննարկել այսօրվա օրը:

Оставьте комментарий