ՀԱՅԱՍՏԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

Առավոտյան ժամը 7-ին ճանապարհ ընկանք դեպի Ջավախք: Ամբողջ ճանապարհի ընթացքում մի վայրկյան անգամ չեմ քնել: Երևի պատճառը էներգետիկ ըմպելիքն էր, որ գնել էի Գյումրիում կանգ առնելու պահին: Երբ կանգ առանք, որպեսզի  ուտենք այնքան էի ակտիվացել, որ ուտելու փոխարեն պարում էի: Շուտով հասանք  սահման: Վրացին, որ ստուգում էր անձնագիրս հարցրեց, թե ու՞ր եմ գնում ու ես պատասխանեցի՝ Ջավախք: Նա երկրորդ անգամ էլ հարցրեց, բայց իմ պատասխանը նույնն էր:

Ջավախում մասնակցեցինք 3D մոդելավորում ուսուցանող կենտրոնի բացմանը ու եկեղեցու բակում տեղի ունեցող տոնախմբությանը: Ընդմիջումների  ընթացքում հասցրինք տեսնել կիսաքանդ բերդը և կամուրջը, շրջեցինք փողոցներով: Այս ճամփորդության ընթացքում ես չզգացի, որ Վրաստանի տարածքում եմ գտնվում : Դա ամենից շատ ինձ դուր եկավ: Երեկոյան  ճամփա ընկանք դեպի Երևան : Մինչև տեղ հասնելը հարգելի Սաշը երգում էր մեզ՝ «ծույլիկներիս» համար: Տուն մտնելուն պես հասկացա, որ ինձ հետ մնաց միայն ոտքերիս ցավը, որ հիշեցնում էր Ջավախքում պարած պարերի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ: 1 комментарий

Оставьте комментарий