Հոկտեմբերի 21-25

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը.
ա/ Ազատագրական կազմակերպություններ.
բ/ Հայ ազգային կուսակցություններ /բանավոր, էջ 63-72/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք 1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը

1․

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:

1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:

Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:

80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:

Հոկտեմբերի 14-18

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Հայ քաղաքական կյանքի վերելքը.
ա/ Հասարակական-քաղաքական հոսանքները
բ/ Ազգային հասարակական շարժումները
գ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, դասագիրք, էջ 56-62, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները, նշե՛ք դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները.
2. Ո՞րն էր 1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.

 

1․

XIXդ. կեսերին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական ու քաղաքական փոփոխությունները, Արևմտյան Եվրոպայում ծավալված հեղափոխությունները լուրջ տեղաշարժեր առաջացրին հայ հասարակական-քաղաքական կյանքում: Սկսեցին քննարկվել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազգային ու սոցիալական ազատագրության, Հայոց եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական հարցեր: Քննարկումների արդյունքում ձևավորվեցին հասարակական-քաղաքական հոսանքներ: XIXդ. 50-70-ական թթ. գոյություն ունեցող բազմապիսի ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական և ազատական հոսանքները: Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է:Նրանք խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, հայոց լեզվի անաղարտության պահպանումը: Նրանց գործունեությունը հիմք էր տալիս այդ հոսանքի ներկայացուցիչներին անվանելու ազգային պահպանողականներ: Նրանք հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, չնայած նրան որ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու մանր առևտրականների շահերը: Ձգտում էին ազգային հաստատությունների միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել: Ավելի արմատական պահպանողական գործիչներ գտնում էին, որ Ռուսաստանյան կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի:

Ազատականություն հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու. ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով: Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը նահապետական բարքերի ու բարոյականություն կրող հաստատությունն էր՝ եկեղեցին: Հայ ազատական քննադատները մոռանում էին հիշել նրանց դերը մեր ժողովրդի պատմության մեջ: Ազատամիտները պահապանողականներին հակադրվեցին լեզվի հարցում, որ պետք է հրաշարվել գրաբարից և անցնել ժողովրդին հասկանալի աշխարհաբարին: Ազատականների մեջ կարևոր դեր ուներ ազգի ինքնորոշման՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը: Նշանավոր դեմքերից մեկը՝ Ստեփանոս Նազարյանցը, գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա պահանջներ առաջադրելու: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, նաև կարևորում էր դպրոցի ու լուսավորության նշանակությունը:

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։ Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

2․

Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպում կնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է

  • զորքերը հետ քաշել Զեյթունից,
  • ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,
  • Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։

Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։

Հոկտեմբերի 7-11

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը:
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, դասագիրք, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:

1․

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։

 

Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878 թ.-ի փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։

2․

Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։

1878 թվականի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և Անգլիայի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։

Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։

 

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, դասագիրք, էջ 28-36, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք
2. Ներկայացրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր/.

1․

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Ռուսական զորքերը խոշոր հաղթանակներ են տանում նաև Օսմանյան կայսրության բանակների դեմ կովկասյան և դանուբյան ճակատներում: 1811 թ. վերջերին (հոկտեմբեր-դեկտեմբեր) ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հրամանատարությամբ լիովին ջախջախեց թուրքական դանուբյան բանակը և Թուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել: Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայն Թուրքիայի, այլև Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստ լարվել էին ֆրանս-ռուսական հարաբերությունները և սպասվում էր նապոլեոնյան բանակի ներխուժումը Ռուսաստան: Բայց եթե Թուրքիայի հետ հաշտության բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ, և, 1812թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվեց հաշտության պայմանագիրը, ապա այլ կերպ րնթացան ռուս-պարսկական հաշտության բանակցությունները: Անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ Պարսկաստանը խուսափում էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց:

 Պարսկաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ պահելուն հետամուտ Անգլիան շարունակում էր ուժեղացնել բազմակողմանի օգնությունը: 1812 թ. փետրվարին կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար Տորմասովին փոխարինած գեներալ Նիկոլայ Ռտիշչևը գարնանն արքունիքից ցուցում է ստանում նորից բանակցություններ սկսել Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու շուրջ: Ռուսաստանի առաջարկությունն այս անգամ ևս մերժվում է:

 Ավելին՝ որոշ ժամանակ անց, օգտվելով նապոլեոնյան բանակի Ռուսաստան ներխուժումից և ռուսների համար ստեղծված դժվարին կացությունից, պարսիկները նորից են աշխուժացնում իրենց ռազմական գործողություններրը: Սակայն նրանց այդ նոր ռազմական ձեոնարկումը նույնպես ձախողվում է, այն էլ առավել խայտառակ ձևով: Գեներալ Պյոտր Կոտլյարևսկու զորագունդը 1812 թ. հոկտեմբերի 18-19-ին հանկարծակի գրոհում է Ասլանդուզի ամրոցի վրա, որտեղ կենտրոնացվել էին Աբաս Միրզայի հիմնական ուժերը: Հակառակորդը ջախջախվում և խուճապահար դիմում է փախուստի: Այդ հաղթանակին հաջորդում է 1812 թ. հոկտեմբերի 31-ին Պ. Կոտլյարևսկու զորագնդի նոր հաղթանակը Լենքորանի մոտ: Ասլանդուզում և Լենքորանում պարսկական զորքերի ջախջախումը վերջնականապես ցրում է հնարավոր հաղթանակի վերաբերյալ պատրանքները շահի արքունիքում և բանակի հրամանատարությունում: 1812թ. ռուսներից ստացած ծանր հարվածները և Ռուսաստանում ֆրանսիական բանակի պարտությունը ստիպեցին պարսից կառավարողներին հանդես գալ հաշտություն կնքելու առաջարկությամբ:

 Պայմանագիրը ստորագրվեց Ղարաբաղում Գյուլիստան բերդ-ամրոցում1813 թ. հոկտեմբերի 12-ին, որով ավարտվեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական 8 տարի տևած պատերազմը:

 Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Անդրկովկասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, այլև սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների ախորժակը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: Երկու երկրների վաճառականությանն ազատ առևտրի իրավունք տրվեց: Անդրկովկասի մեծ մասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար: Հետագա պատմաքաղաքական զարգացումներն ընթացան այնպես, որ Գյուլիստանի պայմանագիրը նոր պատերազմի վտանգով հղի երկարատև զինադադարի դեր կատարեց, քանի որ 13 տարի հետո անխուսափելի պիտի դառնար ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:

 

 

 

Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է  Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:
 Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

2․

Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ մտնում հուլիսի 5-ին։

 

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և’ մշտապես կրած իր տառապանքներով, և’ ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և’ այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»:

 

 

 

Մուշեղ Գալշոյան

Картинки по запросу մուշեղ գալշոյան

Մուշեղ Գալշոյանի նախնիները ապրել են Արևմտյան Հայաստանի Սասուն լեռնային գավառում, այնտեղ, որտեղ սկիզբ է առել «Սասնա ծռերը»` հայկական հերոսական էպոսը: Սասունցիները քաջ մարդիկ էին և բազմաթիվ կռիվներ են մղել թուրքերի դեմ ու ջախջախել են թուրքական զորքերին, բայց մի գավառը չէր կարող անվերջ դիմադրել մի ողջ պետության: 1915թ. Ցեղասպանությունից հետո դատարկվեց նաև Սասունը, ողջ մնացած սասունցիները սփռվեցին աշխարհով մեկ, շատերը եկան Արևելյան Հայաստան և ապաստան գտան Արագածի փեշերին, Թալինի, Աշտարակի և ուրիշ շրջաններում:

Մուշեղ Գալշոյանը ծնվել է Թալինի շրջանի Աղավնաձոր գյուղում: Նրա հայրը Եղեռնի տարիներին կորցրել էր ամբողջ ընտանիքը ` կնոջը և չորս երեխաներին, եղբայրներին, նորից էր ամուսնացել և մյուս փախստականների հետ բնակություն հաստատել Թալինում: Մուշեղ Գալշոյանը հասակ է առել ահա սասունցի փախստականների միջավայրում, նրանց զրույցների ու հիշողությունների մթնոլորտում: Նրա հերոսները այդ նույն սասունցիներն են, որոնց բնավորությունն ու հոգեբանությունը Մուշեղ Գալշոյանը այնքան լավ էր ուսումնասիրել, համակվել էր կորցրած հայրենիքի հանդեպ նրանց կարոտով:

Գալշոյանը կրթություն էր ստացել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, բայց գրքի ու գրականության նկատմամբ սերը և գրական ձիրքերը նրան մղում են սկզբում լրագրական, ապա գրական աշխատանքի: Նրա առաջին գիրքը «Ձորի Միրոն» վիպակն էր, պատմությունը մի սասունցու, որը իր նման հազարավորների հետ մի կերպ փրկվել էր ու հասել Արևելյան Հայաստան: Բայց նա խռով էր մնացել ամբողջ աշխարհից այն անարդարության համար, որ գործվել էր իր ժողովրդի հանդեպ, այն բանի համար, որ իրենք չկարողացան փրկել իրենց երկիրը:

Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարութա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել, որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:

Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները:

Should students evaluate their teachers?

I would like to write about the topic of evaluating the teachers of Armenia because I think reading my opinion will be a little useful for students. At least I am giving an information about something interesting.

I don’t think it is important in our school to evaluate teachers. In my opinion we evaluate them our own way. If we do not like the teacher we have the right to choose someone else. I think it would be very good for other schools’ students because usually they  don’t like the behavior of their teachers. In my opinion many teachers behave wrong and they need to be evaluated by students. I think it is a great way to change something in Armenian schools. It seems like  democracy in schools. I like the idea of evaluating teachers. It will help students very much. I think students who evaluate teachers should stay low profile. Teachers do not need to know which student gave them low marks or which ones gave high marks because it will influence on students’ marks. Teachers will start to give high marks to the ones who gave high marks to them. I have been in many schools and I saw how teachers behave. It is hundred percent guaranteed that teachers will evaluate students basing on their own marks. I bet the teachers who are mean with students will be afraid to be evaluated. Anyway in my opinion evaluating teachers is a great idea that needs to become real.

I will say it again I don’t think students in our school need to evaluate or teachers in our school need to be evaluated. Keep this idea for other schools. Make students’ lives better. It is easy to try. It is easy to stop whenever you want. I think the Armenian schools need to try this at least for a month.

Картинки по запросу teacher evaluation

Իրավական նորմատիվ ակտեր

Բարձրագույն նորմատիվ իրավական կարգը սահմանադրությունն է։ Սահմանադրությունը ընդունվում է ժողովրդի կողմից։ Հաջորդ նորմատիվ իրավական կարգը օրենսգիրքն է, երրորդը օրենքները, չորրորդը ենթաօրենսգրքային կարգերը։

Ոչ նորմատիվ իրավական ակտը վերաբերվում է կոնկրետ մարդկանց։

Ներկազմակերպականը վերաբերվում է կազմակերպության ներսում գտնվողներին։