Կետադրություն

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մ՛ի հիշիր

Ինձ այդպես՝ քրոջ պես, մ՛ի գթա

 

Տո՛, Ձենով Օհան

Տո՛, մահի տարած…

 

Շատ տարիներ են անցել, բայց չեն մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը

Մ՞ի թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի…

 

Վա՜, ես մարդիկ ի՜նչ վաղ են քնում

Հարցաշար

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր
    ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
    բ. որոշիչ, դերանուն,  գոյական, վերաբերական
     գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
     դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ

    2. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս
    ա. բայ, կապ, վերաբերական
    բ. խնդիր, ստորոգյալ, առում
    գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
    դ. գոյական, թվական, դերանուն


  2. Ո՞րն է խոսքի մաս
    ա. հոլով
    բ. դերբայ
    գ. ածական
    դ. խոնարհում

    4. Ո՞րը խոսքի մաս չէ
    ա. կոչական
    բ. շաղկապ
    գ. ձայնարկություն
     դ. ածական

     ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

  3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ
    ա. վերելակ, հնչուն, փչակ
     բ. շեշտակի, հանք, հնչուն
     գ. արցունք, հայուհի, վայրէջք,
     դ. ուղղակի, փափկասուն, փախուստ
  4. Ո՞ր շարքում են միայն գոյականներ

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

  1. Ո՞ր շարքում չկա գոյական

 ա. հին, հագուստ, դարպաս
 բ. վնասվածք, հարգելի, տնական
 գ. սեղան, ծովային, ծարավել
 դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

 8. Ո՞ր շարքում չկա գոյական

 ա. հայելի, նազելի, գովելի
 բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
 դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

  1. Ո՞ր բառը գոյական չէ

 ա. գեղջուկ
 բ. դպրոցական
գ. հյութալի
 դ. սեր

  1. Ո՞ր բառն է գոյական

ա. կտրիչ
 բ. քննիչ
 գ. հուզիչ
 դ. դյութիչ

  1. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական
  2. կաշի, տոպրակ, վահան
    2. կթղա, գուղձ, մարզպետ
    3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
    4. վարուժան, երեխա, մանուկ

    12. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական

1ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

 13. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական

 1․ վասակ, առյուծ, մհեր
 2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

  1. Ո՞ր բառը գոյական չէ

 ա. մերսող
 բ. գրող
գ. դող
դ. հոսող

  1. Ո՞ր բառը գոյական չէ

 ա. հուզիչ
 բ. սուլիչ
 գ. վարիչ
 դ. գրիչ

  1. Ո՞ր բառը գոյական չէ․

 ակոշկեղեն
բ հողեղեն
գխմորեղեն
դզարդեղեն

  1. Ո՞ր բառը գոյական չէ

աաստղ
բավագ
գ․աղավնյակ
 դպատվիրակ

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվումեր վերջավորությամբ

    1հանքափոր, ուղեգիր, քարակույտ, պարերգ
    2․հանքափոր, հեռագիր,նստացույց, ամպակույտ,
     3․աղբակույտ, մանկագիր, հեռուստացույց, լրահոս
     4մեծատուն, ձեռագիր, դրոշմանիշ, խմբերգ

19․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ․

1հանածո, լրաբեր, ծառուղի, նորահարս
2ծառատունկ, ափսե, գրիչ, արկղ
3վագր, տերտեր, բարձունք, աղեցույց
4գամփռ, գիրք, լրագիր, խմբերգ

 20Ո՞ր պնդումն է սխալ

1․Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ։
2․Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր, ներ վերջավորությամբ:
3Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է միայն ներ-ով:
4Գինի բառը սովորական իմաստով հոգնակի թիվ չունի:

 21Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներով

1համաձուլվածք, սարահարթ, ազդ, ուղեցույց
2վիպասք, հազարապետ, բարձունք, շուրջկալ
3գործատու, վիպագիր, մեծատուն, վարձակալ
4տերտեր, թթվություն, վագր, հարկատու

 22 Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներով

1ձեռագիր, հորեղբայր, մորաքույր, հացթուխ
2կոշկակար, սպա, ծովեզր, զգեստ
3սերունդ, ճամփա, հարս, նկար
4նեգր, տնկի, ծունկ, եզ

  1. Ո՞ր բառի հոգնակին չի կազմվումներով
  2. 1.սպի
    2. ազդր
    3. շտաբ
    4. ծրար
  3. Ո՞ր բառի հոգնակին չի կազմվում ներով
  4. 1.հոգս
    2. նկար
    3. վրան
    4. մեծատուն

    25
    Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

 1Դոնբասի ածխահանքի (հանքափորերը, հանքափորները) գործադուլ են անում:
 2. Եղբայրս (ակնոցների, ակնոցի) ապակին խնամքով է սրբում:
 3. Հայ ժողովրդի (դուստրերը, դուստրները) օժտված են աշխատասիրությամբ:
 4. (Վիպագրերը, վիպագիրներ) մեզ են ներկայացնում մեր ժողովրդի անցյալը:

26Նշվածներից ո՞րը հոլովի տեսակ չէ

  1. գործիական
    2. տրական
    3. ներգործական
    4. սեռական
  2. Ո՞ր նախադասության մեջ ուղղական հոլովով դրված անդամ կա
  3. Արևածագը դիմավորեցինք քաղաքից դուրս:
    2. Արևածագ բառը գրվում է և-ով:
    3. Արևածագը փրկության հույս բերեց նավաբեկյալներին:
    4. Մենք սպասում էինք քեզ, արևածագ:
  4. Ո՞ր շարքում արտաքին հոլովման բառ չկա

ա. օր, ձուկ, հայր, սյուն
բձուկ, մուկ, եզ, առու
գերեխա, հարսնաքույր,  ձմեռ, գարի
դ․տուն, եղբայր, ձյուն, նախահայր

  1. Հոլովման ո՞ր ձևն է սխալ 1. ձիու
    2. արյամբ
    3. տատու
    4. շարժման

Առաջադրանքներ       (Գոյական)

  1. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
    1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
    2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
    3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ                                                    4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
    5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
    6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
    7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
     8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
    9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
    10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
  2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –ներ վերջավորությամբ։
  3. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար

.

 

.2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
 8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

3․ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1․ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

 

4․  Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

  1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։                                            (գյուղ, գագաթ, մշուշ)
    2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։            (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
  2. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
    4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
    5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։                                 (գոհունակություն, վարպետ, օր)
    6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից։                                                     (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
    7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։                                    (իր, փողոց, վայր)
    8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշունը երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
    9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության  հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։                       (քննության, դասագիրք, կուրս)
    10. Վերջերս կազմակերպված մրցույթում մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակներ։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

 

Բառակազմություն

Ձյուն- ծածկույթ ձնածածկ

Տիրակալ- պարտապան պարտատեր

Նվիրական- անձնական անձնվեր

Ակնդետ- ստորակետ դիտակետ

Անբեկանելի- անհույս հուսաբեկ

Նստավայր- փոխարքա արքայանիստբ

Քաղցրալուր- բերովի լրաբեր

Լեզվագար- գիտուն լեզվագետ

Ատյան- դպրոց ատենադպիր

Պաշտելի- աներես երեսպաշտ

Պանծալի- սեգ սիգապանծ

 

 

Բառակազմություն

Զբոսայգի- գործարան այգեգործ

Բաղձանք- կարոտել կարոտաբաղձ

Դյուրություն- հալչել դյուրահալ

Շիղաձուկ- որսորդ ձկնորս

Մրգատու- վաճառք մրգավաճառ

Անմաքուր- մաքուր մաքրամաքուր

Կարմրադեղին- կտցել դեղնակտուց

Աշուն- ցանքս աշնանացան

Ամենաքնքուշ- սրտակեղեք քնքշասիրտ

Մոմակալ- աշխարհ աշխարհակալ

Ալիք- ծփծփալ ալեծուփ

Ամսեամիս- վճարովի ամսավճար

Բարեկամ — սրտակեղեք բարեսիրտ

Տավիղ- հարվածային տավղահար

Նախահաշիվ- կշռաքար հաշվեկշիռ

Դաշտամուկ — դեղաբույս դաշտաբույս

Ինձ- ուղտապան ընձուղտ

Կարկուտ- մտաբերել կարկտաբեր

Ճարպագունդ- ասեղնագործ գնդասեղ

Խնկածաղիկ- շղթայազերծ ծաղկաշղթա

 

 

 

 

Ուղղագրություն

Վարժություն 7։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շախկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։ «Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)

 

 

Ուղղագրություն

Ղ-խ

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ, ախտ(հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեկ, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ, ուխտ, փեղկ, ծխնի, պողք, խաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել:

Ր-ռ

Վառվռուն, ախորժակ,բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, ծռմռել, փռփռալ, փրփուր, քրքրել, փորփրել:

Վ-ֆ

Ավտոմեքենա, օվկիանոս,կարտոֆիլ, թավշյա, նավթամուղ, հարավային, կաքավ, ասֆալտ, գովք, զավթել, թովչանք, կաթվածահար, սֆինքս, փլավ:

Վարժություն 4։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով հ տառը։

Ընդհանուր, ընդամենը, դազգահ, արհեստ, խոնարհ, հայթհայթել, ապաշխարել, խորհուրդ, ընդհուպ, անհեթեթ, ճանապարհ, շնորհ, հեղեղ, խոտհարք, հեղհեղուկ, շնորհակալ, աշխարհագրական, մահճակալ, խոնարհաբար, նշխար, խորհրդատու, Հովհաննիսյան, հեկեկալ, ճանապարhորդ, շնորhաշատ, արհամարhել, խորhել, օրhնանք։

 

Վարժություն 5։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով և կամ եվ։

Ուղեվճար, ագեվազ, սերկևիլ, գերեվարել, գինեվաճառ, կարևոր, գինեվարպետ, դափնեվարդ, ոսկեվորել, կարեվեր, հոգեվարք, հոգեվիճակ, ոգևորել, հարևան, ոսկեվազ, ոսկեվարս, արևելաեվրոպական, իջևանել։

 

Ուղղագրություն

է-ե

Վայրէջք, Էջմիածին, ելարան, պնդերես, գետեզր, լայնեզր, էլեկտրաէներգիա, էջանշան, որբևէ, երբևէ, ինչևէ, ովևէ, երբևիցե, ինչևիցե, որևիցե, ովևիցե,Վարդգես, Սևանհէկ, Հրազդանջէկ, առէջ, գոմեշ:

օ-ո

Առօրյա, անդորրություն,անորսալի, տափօղակ, օվկիանոս, հօգուտ, հոգուդ, հանրօգուտ, մեղմօրոր, մեղմորեն, ոսկեզօծ, բնօրինակ, նորաոճ, բարորակ, միօրինակ, բացօթյա, ականջօղ, ճռվողյուն, օթևան, անոթ, անօդ, զօր ու գիշեր:

ը

Լուսնկա, մթնկա, երկընտրանք, դյուրընկալ, անակնկալ, հյուրընկալ, ակնթարթ, խոչընդոտ, ձեռնտու, գիրկընդխառն, համընկնել,ինքնըստինքյան, մակընթացություն, օրըստօրե, չըմբոշխնել, դյուրըմբռնելի, զմռսել, որոտընդոստ, ձկնկիթ, գահընկեց, ակնբախ, կորնթարդ, վերընթաց, ճեպընթաց:

բ-պ-փ

Աղբակույտ, ամփոփել, երեսսրբիչ, ամպհովանի, սպրդել, սփրթնել, դրմբոց, թրմփալ, թպրտալ, խաբկանք, խափշիկ, անխափան, անխաբ, շամփուր, որբևայրի, ճամպրուկ, բամբ, ուրբաթ, ոսկեծոպ, ոսկեծուփ, ակնակապիճ, ճեփ- ճերմակ, երփներանգ, ապստամբել, Գաբրիել, դարբին, համբույր:

Հոգնակի, եզակի

118.Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

  1. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում  է  զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է; Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շները վրայից թափ են տալիս լվերին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտիներում:

120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու եզակի և բացատրիր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը:

Հուզմունքից ծունկը ծալվում էր:

Տղան սահում էր դահուկով:

Շատ քայլելուց ոտքս հոգնել է:

Արամը բարկությունից մատն  էր կոտրատում:

Աղջիկն աչքն էր կկոցել արևից:

121.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու հոգնակի և փորձիր բացատրել, թե ինչ է փոխվում:

Կաթերը տա՛ր  խոհանոց:

Կաթի ամբողջ սերերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:

Ալյուրները սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:

Լողափի ավազները ասես մաղած լիներ:

Ցորենները ամբարում են պահել:

Երեխայի չարություններն  արդեն բարկացնում էր մորը:

122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանում էր  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն  ու ջերմություն  մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմություննեը բարձրանում էին: (ջերմություն)
Փոշին ծածկել էր ամբողջ քաղաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներ են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

Քերականություն

Մի շարք բառերի՝ ածանցներով կազմված ուղղագրությո

Բանուկ, մածուկ, թափթփուկ, հանելուկ, կտրուկ

Փնտրտուք, քաշկռտուք, ճանկռտուք

Ուն և յուն ածանցներով գրվող բառերի ուղղագրություն

ածական գոյական
հնչուն հնչյուն
շառաչուն շառաչյուն
կարկաչուն կարկաչյուն
թնդուն թնդյուն
խոխոջուն խոխոջյուն
դողդոջուն դողդոջյուն
բաբախուն բաբախյուն

 

Աղջկա ձայնը հնչուն է:

Հնչյունները լսելը դժվարանում էր:

Քամին շառաչուն էր:

Շառաչյունը վախեցրեց երեխային:

Կարկաչուն գետը գլորվում էր բլուրն ի վար:

Կարկաչյունը հիացնում է ճամփորդներին:

Թնդուն էին նրա քայլերը:

Թնդյունից վախեցած նրանք վազում էին:

Գետակը խոխոջուն էր:

Դեռ հեռվից լսվում էր գետի խոխոջյունը:

Ծառերը դողդոջուն են:

Դողդոջյունը գրկել էր անտառը:

Բաբախուն սիրտը դանդաղում էր:

Սրտի բաբխյունը դադարեց: