Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝
-շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության
-լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները
-լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները
-դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական
-առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո.
Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է՝
-ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…
Հարգանքով՝
Աշոտ Բլեյան-կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան-փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան-մանկավարժության կենտրոնի ղեկավար.