Նոյեմբերի 23-27` Առկա ուսուցում

Նախաքննական պատրաստություն
Շտեմարանային աշխատանք
-Գիրք 1-ին

Առաջադրանք.
1. Կատարե՛ք գիրք 1-ինի Մաս 1-ինի 6-րդ և 7-րդ բաժինները /գրավոր-բլոգային աշխատանք/.

6. Ե՞րբ է գահակալել Սարդուրի I–ը.

1) Ք. ա. մոտ 835-825 թթ.

7. Երբ է գահակալել Իշպուինին.

4) Ք. ա. մոտ 825–810 թթ.

Նոյեմբերի 16-20` Առկա ուսուցում

Նախաքննական պատրաստություն
Շտեմարանային աշխատանք
-Գիրք 1-ին

Առաջադրանք.
1. Կատարե՛ք գիրք 1-ինի Մաս 1-ինի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները /գրավոր-բլոգային աշխատանք/.

3. Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.

3) Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին

4.  Մինչև ե՞րբ է հիշատակվում Ուրարտուն ասուրա–բաբելական արձանագրու­թյուններում.

2) Ք. ա. IV դ. առաջին կեսը

5. Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս.

3) Ք. ա. XXIII դարում

Նոյեմբերի 9-13` Առկա ուսուցում

 Մաս Ա Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

1. Տարեթվեր

1. Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.

3) Ք. ա. IV հազարամյակի վերջին

2. Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.

2) Ք. ա. XX–XVIII դդ.

Հոկտեմբերի 5-9


1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը»
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում»
/բանավոր, 10-րդ դաս., էջ 58-81, 82 91, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝

-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք Արտաշատի հայ-հռոմեական պայմանագիրը
3. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: /գրավոր-բլոգային աշխատանք/.

1․

Հողային բարեփոխումը Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:                               

Ռազմավարչական և այլ բարեփոխումներ

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

2․

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝

Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:

Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:

Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:

3․

Հայաստանում ավատատիրական հարաբերությունների ձևավորման շրջանում թագավորության գլուխ էր Արշակունիների հարստությունը։ Նրանց ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան՝ իշխող ազնվականության սեփականության ձևերը և նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն։ Այն կարգավորվում էր հայկական զորանամակով։Արշակունիների զինանշանը

Իշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իշխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները՝ կաթողիկոսական տոհմերը։ Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ։ Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմական սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին։ Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք։

Բդեշխներն ու նախարարներր արքունիքում ժառանգաբար զբաղեցում էին իրենց հատկացված «գահերը» կամ «բարձ ու պատիվները», որոնց աստիճաններր կամ խիստ հերթականությամբ կանոնակարգված տեղերը (ըստ նրանց տնտեսական և ռազմական հզորության) ամրագրված էին արքունի «Գահնամակում»։ Հայոց արքան երկիրը կառավարում էր արքունիքին առընթեր վարչական մարմինների՝ գործակալությունների միջոցով։ Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները։

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2




1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը».
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» /բանավոր, 10-րդ դաս., էջ 35-46, 47-55, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները.
2. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային/.

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։

Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։

Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։

Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։

Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։

Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։

Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։

Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։

Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։

Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։

Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։

Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

Նմանություններ

1․ միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր

2․ համահայկական թագավորություններից են

3․ գործակալություններ են եղել

տարբերություններ

1․ռազմական ուժ

2․տնտեսական

3․մշակութային կյանք

3․ դիցարան

Սեպտեմբերի 22-25

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները…Գետերն ու լճերը…Վարչական բաժանումը.
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք, հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները, հայերի ծագման հարցը արդի պատմագիտության մեջ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը /գրավոր-բլոգային/.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։

Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն  լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Հետագայում Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։

Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին:

Ալպ-հիմալայան գեոսինկլինալ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում: Տեղադրված է Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Տեղադրված է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև։ Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ 

Հրաբուխներն ու երկրաշարժերը

Լեռնաշխարհն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Այն դրսևորված է արտաժայթուկ և ներժայթուկ ձևերի բազմազանությամբ։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։ Լեռնաշխարհը հրաբխային առաջացումների մի ընդարձակ տարածք է եզրավորված ծալքաբեկորավոր լեռներով։ Ծայրամասային լեռնաշղթաները հանդիսանում են բնական պատնեշ օդային զանգվածների ներթափանցման ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ տեղումների մեծ մասը թափվում է լեռնաշղթաների հողմահայաց լանջերին։ Դա է պատճառը, որ եզրային լեռները խոնավ են, իսկ ներքին շրջաններն աչքի են ընկնում կլիմայի ցամաքայնությամբ և չորությամբ։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Սարակն ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Սարակնի կալդերան

Լեռնաշխարհը ջրաբաշխ է։ Ջրային ցանցը պատկանում է Սև և Միջերկրական ծովերի, Կասպից լճի  և Պարսից ծոցի ավազաններին։ Որպես լեռնային երկիր հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով։

Հայկական լեռնաշխարհի տարածքն ու սահմանները

Լեռնաշխարհի սահմանները տարբեր երկրաբաններ ու աշխարհագրագետներ տարբեր կերպ են նշել։

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի ծայրակետի աշխարհագրական սահմաններն են

Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:

Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):

Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)

Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 512 000 ք․կմ։