Ուզում եմ խոսել երկու տեսակի դասապետների մասին: Դասապետներ, որ կատարում են իրենց աշխատանքը բոլոր հմտությունները օգտագործելով և դասապետներ, որ պատահաբար են հայտնվել դպրոցում: Ես երկար տարիներ սովորել եմ հանրակրթական դպրոցում: Չէի ասի, թե ուսուցիչները շահագրգռված են իրենց զարգացմամբ կամ երեխաների կրթությամբ: Օրեր առաջ տեսա ընկերոջս՝ Դավիթին: Նա ինձ պատմեց մի դեպք իրեն դասավանդողներից մեկի հետ կապված: Դասվարը դասարան մտնելուց և ձեռնարկի օգնությամբ դասը բացատրելուց հետո փորձել է արտահայտել իր կարծիքը ասելով՝ հանճարեղ մարդիկ ծնվում են հազար տարին մեկ անգամ: Բանաստեղծները հինգ հարյուր, ֆիզիկոսները երեք հարյուր, իսկ երաժիշտները երկու հարյուր տարին մեկ անգամ օրինակ՝ <<Բիթլյան քառյակը Ջեքսոնյան ոճով>>: Կրկնում եմ՝ <<Բիթլյան քառյակը Ջեքսոնյան ոճով>> : Հայաստանի դպրոցներում աշխատում են հրաշալի մասնագետներ, բայց ժամանակ առ ժամանակ նրանք պիտի վերապատրաստում անցնեն:
Рубрика: Շարադրություն
Իմ առօրյան Թումոյում
Քանի որ շատերը ինձ հարցնում են, թե ինչ եմ անում ամբողջ օրվա ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ես որոշեցի պատմել հենց այդ մասին: Թումո եմ հաճախում սկսած 2014 թվականից: Երբ նոր էի սկսել սովորել Թումոյում չափազանց կոմպլեքսավորված էի ու փակ՝ վախենում էի նոր ընկերներ ձեռք բերել ու շփվել մարդկանց հետ: Սկսցի վարժանքներ անել (վարժանքը իրենից ներկայացնում է տեքստ և հարցեր) ու դասընթացների մասնակցել (յուրաքանչյուր դասընթաց ունի երեք մակրդակ): Իմ առաջին դասընթացը <<երաժշտություն>>-ը էր, որի շրջանակներում սովորեցի <<Logic pro x >> ծրագրից օգտվել: Այս պահի դրությամբ ավարտել եմ երաշժտության երկրորդ մակարդակը: Հաջորդ դասընքացը, որին մասնակցեցի <<ֆիլմերի ստեղծում>>-ը էր: Այս դասընթացի շրջանակներում նկարեցի երկու կարճամետրաժ ֆիլմ: Նույնպես ավարտել եմ ֆիլմերի ստեղծման երկրորդ մակարդակը: Այս ամիս մասնակցելու եմ երրորդ մակարդակին: Իմ երրորդ դասընթացը <<լուսանկարչություն>>-ը էր: Երեք ամսում ավարտել եմ երեք մակարդակներն էլ: Կարող եմ ինձ լուսնկարիչ համարել, տիրապետում եմ բոլոր հմտություններին: Հիմա մասնակցում եմ հատուկ աշխատարանի: Աշխատարանը վարում է ԱՄՆ- ից ժամանած կինոռեժիսորը` Kami Lebaredian — ը: Աշխատարանի ընթացքում նկարահանվել է երեք կարճամետաժ ֆիլմ: Հիմա զբաղվում ենք ֆիլմերի մոնտաժով: Ամենայն հավանականությամբ ֆիլմերի պրեմերան կկայանա Հոկտեմբերի 27-ին: Ահա թե ինչ եմ անում ես Թումոյում: Կարող եմ վստահ ասել, որ Թումոն ինձ շատ գիտելիք է տվել: Թումոն ավարտելուն պես կստանամ իմ պորտֆոլիոն, որը կոգնի ինձ աշխատանքի տեղավորվել: Սխալ է այն կարծիքը, թե երեխաները այստեղ զուր ժամանակ են վատնում:
Իմ մասին
Քանի որ ես այնքան կրեատիվ չգտնվեցի, որ շարադրություն գրեմ ինչ որ հետաքրքիր երևույթի կամ անձի մասին. կգրեմ իմ մասին: Ես Էլենն եմ: 15 տարեկան եմ: Սովորել եմ 4 տարբեր դպրոցներում (Կուպալյանի անվան մաստավոր վարժարան, համար 131 հիմնական դպրոց, Ազարյանի անվան մասնավոր վարժարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր) : Իմ կյանքում ոչինիչ կայուն չէ, բայց ինձ դուր է գալիս այն:
Իրականում ես շատ եմ հոգնում: Երկուշաբթի — հինգշաբթի 15:30 — 19:30, ուրբաթ 15:30 — 21:30 և շաբաթ 9:30 — 11:30 լինում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երեկոյան ուշ հասնում եմ տուն և սկսում եմ դասերս անել: Շատ հաճախ ուշ եմ քնում, իսկ առավոտյան դժվարությամբ եմ զարթնում: Ազատ եմ միայն կիրակի օրը, բայց շուտով պիտի սկսեմ նկարել իմ երկրորդ ֆոտոպատմությունը այդ իսկ պատճառով ոչ մի ազատ օր չեմ ունենա: Անդրադարձ կատարենք Թումոյին: Թումոյում շաբաթական 5 օր զբաղվում եմ իմ կարճամետրաժ ֆիլմի սցենարով ու նկարահանումներով: 2 օր երաժշտությամբ: Սիրում եմ Nirvana և The Beatles խմբերը: Պլանավորում եմ 18 տարիս լրանալուն պես տեղափոխվել Լիվերպուլ ու աշխատանք գտնել: Երազում եմ կապրել մի առանձնատանը, որը արժե 128 000 000 դրամ կամ 2 00 000 ֆունտ ստերլինգ: Ծերությունս կանցկացնեմ Բլաքփուլի ծերանոցներից մեկում: Երբ մահանամ ուզում եմ թաղվել առանձնատանս բակում: