Կարագյոզյան վարժարան

Այսօր սկսվեց Կարագյոզյան վարժարանի սովորողների ճամբարական շաբաթը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Տեսագրությունում ներկայացվում է ճամբարականների մարզական ժամը: Երեխաների մի մասը որոշեց հեծանիվ քշել, իսկ մյուսները սեղանի թենիս խաղացին:

Օրվա լուսաբանում

Ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պարով ու երգով: 9:20 ճամբարականներով հավաքվեցինք ու սկսեցինք նախագծային ժամը: Քանի որ ես դեռ չէի նկարել իմ մասին պատմող տեսաֆիլմը, զբաղվեցի այդ հարցով: Դրանից հետո բոլորով գնացինք բրուտանոց հուշանվերներ պատրաստելու: Եկավ մարզական ժամը ու մենք առանձնացանք: Որպես կանոն միշտ հրաձգություն եմ ընտրում: Հաջորդ ժամը պարն էր: Որոշել ենք Փափուռի պարել: Չեմ ստի, Փափուռին սրտովս չէ ու պարեր բեմադրել ինձ մոտ ամենևին չի ստացվում: Գնացինք ընդմիջման ու վերադառնալով սկսեցինք քննարկել այսօրվա օրը:

Ճամբարային օրակարգ

Օր 1

09:00֊09:15 ընդհանուր պարապունք

09:20֊09:50 նախագծային աշխատանք ջոգատներում

11:00֊12:00 մարզական ժամ

12:00֊12:40 միջավայրի խնամք

12:40֊13:00 ընդմիջում

13:00֊14:00 օրվա լուսաբանում:

Օր 2

Ընդանհուր պարապունք 9։00-9։20

9։20-10։05 պար

10։10-11։00 երգ

11։05-12։30 Հետազոտական աշխատանք

12։30-13։00 ընդմիջում

13։00-14։00 խեցեգործություն

Օր 3

09:00֊09:20 ընդհանուր պարապունք

09:20֊11:00 նախագծային

11:00֊12:30 երգ

12:30֊13:00 ընդմիջում

13:00֊14:00 խեցեգործություն

Օր 4

Ընդանուր պարապունք 9։00-9։30

Պարի ժամ 9։30-10։10

Երգի ժամ 10։10-11։00

Խեցեգործություն 11։00-11։50

Նախ. Աշխ. 11։50-12։30

Ընդմիջում 12։30-13։00

Մարզական 13։00-14։00

Օր 5

09։00֊09։15 ընդհանուր պարապունք

09։30֊10։00 նախագծային

10։00֊11։00 պար

11։00֊12։00 խեցեգործություն

12։00֊12։30 մարզական

12։30֊13։00 ընդմիջում

13։00֊14։00  նախագծային