Պատերազմն արդեն պարտություն է

Պատերազմը պարտություն է ազգերի համար՝ հաղթանակ մեկի կամ մի քանիսի համար։ Հիմնականում շահում է նա, ով սեղմել է <<պատերազմի կոճակը>>։ Պատերազմ սկսողը սրիկա է։

Մարդիկ ովքեր գաղափար չունեն ինչ է պատերազմը այնպիսի հպարտությամբ են խոսում հաղթած պատերազմների մասին, այնպիսի կրքով են պատմում դրանց մասին իրենց երեխաներին ու վերջում էլ մի քանի հայհոյանք սովորեցնում։

Եթե տարածքներ ես գրավել նշանակու՞մ է հաղթել ես, Եթե տարածքներ ես կորցրել նշանակու՞մ է պարտվել ես։ Նրանք ովքեր հարազատներ են կորցրել կորցրել են կյանքի իմաստը, ապրելու ցանկությունը անկախ գրաված կամ կորցրած տարածքի չափից։

Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են առանց ձեռքի կամ ոտքի։ Ի՞նչպես պիտի ապրեն նրանք ովքեր վերադարձել են ձեռքով և ոտքով, բայց խախտված հոգեբանությամբ։ Ի՞նչպես պիտի ապրեն ծնողները, ովքեր տեղեկություն չունեն իրենց զավակներից։ Ի՞նչը պիտի մխիթարի նրանց։ Հավանաբար հետմահու մեդալներն ու հայրենիքի վեհ գաղափարը։

Ցավում եմ, բայց ես օժտված չեմ նման հայրենասիրությամբ։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե սիրելիներիցս մեկը մեռնի հայրենիքի համար։ Ինձ հաղթող չեմ համարի, եթե ինչ-որ մեկի սիրելիներից մեկը մեռնի հանուն հայրենիքի վեհ գաղափարի։

<<Ես հիմա ապրում եմ երկուսիս փոխարեն>>, <<Դու հաղթեցիր>>, <<Դու անմահացար>> և նմանատիպ ֆեյսբուքյան գրառումները ինքնամխիթարման տարբերակ են։ Ինձ հանուն հայրենիքի զոհված ու հերոսացած հայրեր ու զավակներ պետք չեն։

Լավ, թող հայրդ այսօր գնա զոհվի, որ վաղը ձեր տուն չհասնեն։ Երբևէ մտածե՞լ եք, որ եթե հայրս այսօր զոհվի ես վաղը տուն չեմ ունենա։

Յուրաքանչյուրիս համար աշխարհը սկսվում ու ավարտվում է մեր զավակով։

Մայրս ամեն օր լալիս է ռազմագերիների համար։ Մի օր հարցրեցի կտա՞ր ինձ բոլոր ռազմագերիների դիմաց։ Չեմ կարծում թե իմ հանդեպ բուռն զգացմունքներ է տածում, բայց ասաց ոչ։ << Ոչ, բայց ես կհանձնվեի>>։

Բոլոր ընտանիքները որոնք հարազատներ են կորցրել չեն կարող հաղթած լինել։ Բոլոր նրանք ովքեր հարազատներ չեն կորցրել, բայց մտահոգված են այդ ընտանիքների ցավով չեն կարող հաղթած լինել։

Ես պարտված եմ, քանի որ ընտանիք չեմ կազմելու ու զավակներ չեմ ծնելու։ Ես զավակներ չեմ ծնելու, որ հանուն հայրենիքի ուղարկեմ մահվան։ Ես ամուսնական երդում չեմ տալու, որ հանուն հայրենիքի այրիանամ։

Ես ու իմ նման միլիոնավոր երիտասարդներ պարտվել ու պարտվում են հանուն սրիկաների շահերի ու բարեկեցության։

Մարդասիրություն գոյություն չունի։ Մեզ բավականաչափ չսիրեցին ապագան չկործանելու համար։

Ի՞նչպես պիտի վերնագրենք ՀԱՅՈՑ պատմության այս բաժինը՝ ԱՆԲԱՐՈ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ։

Pin on My Personal Style

Շտեմարան

12)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:

2)նրբաճաշակ,հարբեցող,արբշիռգրաբար

13)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ:

3)հպանցիկ,ծոպավոր,ճողոպրել,հապշտապ

14)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ:

3)շամփրել,քարակոփ,Հռիփսիմե,ոսկեծոփ

15)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:

1)շագանակագույն,զիգզագաձև,Վարդգես, վարգել

16)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ:

2)մակաղել,քողտիկ,համաճարակ,վարակ

17)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք:

4)բազրիք,ընդերք,բերանքսիվայր,տաքդեղ

18)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

3)ստահոդ,որդնել,անդամալույծ,վարսանդ

19)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ:

2)խրտվիլակ,գաղտուկ,գրտնակ,զարտուղի

20)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ:

4)ակութ,անթացուպ,երթուղի,ընթանալ

21)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ:

2)հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ

22)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ:

4)թրծակավե,կոծկել,լացուկոծ,տխեղծ

23)Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում ց:

4)հոգեցունց,պախուրց,հանդիպակաց,ցնծալ

24)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ջ:

4)քաջք,զիջել,աջլիկ,ոջիլ

25)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ճ:

4)բաճկոն,խոճկոր,ճանճ,ճոճք

26)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

3)գաղտնիք,գաղօջախ,մաղթանք,աղճատել

27)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ:

1)դժխեմ,խախտել,հախճաղյուս,ապուխտ

28)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր:

1)թորշոմել,խարույկ,իրարամերժ,բուրվառ

29)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ռ:

2)ուռճանալ,քառասնական,կոխկռտել,ճմռթել

30)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ:

2)ըմբոշխնել,լուսամփոփ,բամբասել,շիմպանզե

31)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ:

1)ըմբռնել,ամպամած,թումբ,գամփռ

32)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ն:

4)անբարյացակամ,բանբեր,անբասիր, անպարկեշտ

33)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ:

3)հեղհեղուկ,առհավատչյա,ժպիրհ,դազգահ

34)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում զ:

1)փոթորկահույզ,ծխնելույզ,բզկտել,մզկիթ

35)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա:

4)ոսպնյակ,շուրջերկրյա,Եպրաքսյա,միմյանց

36)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իա:

1)բամիա,խավիար,Իտալիա,հեքիաթ

37)Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:

2)ուղղալար,հակընդդեմ,մրրկաշունչ, հովվերգություն

38)Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:

4)օրրան,տարրերք,ուղղակի,տարրալուծել

39)Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:

3)հովասուն,ատամնաբույժ,ուխտադրույժ, աքիլլեսյան

40)Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:

4)մրջյուն,տրտմաշուք,ուղղընթաց,տարրընթաց

41)Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:

1)միատարր,տարրալուծել,ուղղեգրություն,բերրի

42)Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա:

4)պառկել,հոգածություն,վառվռուն, կաթնահունց

Շտեմարան

Posted on 

Հնչյունաբանություն

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1)Ամենաէական, քրիստոնեությոն, ելևէջ, ինչևէ

2)հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել

3)եղերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան

4)դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

1)անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե

2)նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում

3)բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք

4)ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1)հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր

2)անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել

3)հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1)մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ

2)նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ,

3)հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ

4)ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

1)արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ

2)քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն

3)հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր

4)հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

1)խոչընդոտ, անընտրել, ակնթարթ, մթնկա

2)կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց

3)օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ

4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1)ջրէջք, նախօրե, դողէրոցք, չէինք

2)հէկ, էլեկտրաէներգիա, առէջ, երբևէ

3)անէանալ, միջօրեական,լ ուսնէջք, որևէ

4)մանրէ, Էրեբունի, թեական, չէտել

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1)դողէրոցք ,լայնէկրան, չէիք, վայրէջք

2)առէջ, վերելք, ովևէ, բազմերանգ

3)ամենաէական, աէկ, սէգ, աշտեակիր

4)ելևէջել, պոետ, հնէաբան, առօրեական

3.Ո՞ր շարքի ոչ մի բառում չի գրվում է:

1)հրեշ, այժմէական, անէանալ, տենդ

2)առօրեական, որևիցե, վայրէջք, ոստրե

3)հյուլե, անեզր, գոմեշ, ջէկ

4)սիրերգ, հետզհետե, միջօրե, երբևիցե

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում օ:

1)անօթևան, միօրինակ, օրեցօր, հանապազօրյա

5. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում ը:

3)չընդհատել, կընկնի, թրըխկ, դասընթաց

6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

3) հնդկընկույզ, երկընտրանք, անըստգյուտ, ճեպընթաց

7.Ո՞ր շարքի ոչ մի բառում չի գրվում ը:

2)անստույգ, առնչություն, ակնթարթ, կորնթարթ

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է:

3)հնէաբան, մանրէ, աէկ, էրեբունի

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1)հնէաբանական, էտիչ, չէինք, Սևանհէկ

3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

2) առաջնեկ, անելանելի, միջօրե, նորեկ

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

4)օրըստօրե, գետեզր, միջօրեական, թեական

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում օ:

2)մեղմօրոր, ամենօրյա, այդօրինակ, գիշերուզօր

6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

3)բարօրություն, ջրօրհնեք, հօգուտ, հօդս ցնդել

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

3)գիշերուզօր, բնօրրան, միջօրե, անօգուտ

8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

4)տնօրհնեք, ցայսօր, արճճազօծ, բացօթյա

9.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

2)նախօրոք, տնօրեն, ապօրինություն, հօդս ցնդել

10. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում ո:

1)հատորյակ, հրանոթ, հողմակոծ, երկորյակ

11. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

3)անոթի, վաղորդայն, ողողել, անողոք

12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

2)դյուրընկալ, չընկնել, խոյընթաց, որոտընդոստ

13. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում ը:

3)դյուրըմբռնելի, ճեպընթաց, անընտել, վերջընթեր

Շտեմարան

1)Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:

2)Ամբերդ,Բաբկեն,Մեհրաբ,Դարբինյան

2) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

4)ընդհարում,անդադրում,անդադրում,անդրդվելի,երդիկ

3) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ:

4)Անգեղակոթ,հավկիթ,անգայթ, անխաթար:

4) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ:

4)խրտվիլակ,կրտսեր,գրտնակ,խուտուտ

5) Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում դ:

2)ջարդուխուրդ,Սեթրակ,ընդունարան

6) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

Վադևան,վարդավառ,Դադիվանք, Բերդաձոր

7) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:

1)պատրույգ,ճրագալույց,նետաձիգ,ձագուկ

8) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:

2)Լյուդվիկ,Լյուքսեմբուրգ,Բագրևանդ, Օգսեն

շտեմարան 2017-2018 մաս 3

16) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

3)լյարդ,Նվարդ,դրդել,հարդաշաղախ

17) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

2)կորնթարդ,Բաղդադ,հարդաշաղախ, լաջվարդ

18)Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում դ:

3)Վարդգես,ընդարմանալ,զարթոնք, խորդուբորդ

19) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ:

1)վարձակ,որձկալ,հերարձակ,ձորձ

Շտեմարան 2017-2018 մաս 4

14) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

2)արտևանունք,արժևորել,երևութական, երևանյան

15) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

2)ինչևէ,հոգևոր,հետևակ,սևեռամիտ

16) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

2)բևեռել,ոսկևորել,սեթևեթանք,հետևորդ

17) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

2)թերևս,հևիհև,արժևորել,սևերես

18) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում և:

3)ոսկևորված,բևեռախույզ,կարևորել, թևանցուկ

19)Ո՞ր շարքում կա բառ, որում չի գրվում եվ:

2)համաեվրոպական,ոսկեվարս, անկարևոր,հոգեվարք

20)Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում չի գրվում յ:

3)զգուշավոր,քնքուշ,մարգարեանալ,միակ

21)Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ:

4)ամանորյա,Կարոյի,արյունարբու, քիմիայի

22) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ:

գայիսոն,Եսայի,դշխոյական,Իսրայել

23) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ:

2)անցյալ,լռելյայն,հայեցողություն,եղյամ

Հեռավար ուսուցում։ Հայոց լեզու

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

 

Վարժություն 2։ Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արևաշող, արևածաղիկ, արևելք, արևմուտք, արևկող

Լուսանկար, լուսամուտ, լուսակերտ, լուսարձակ, լուսաբանում

Հողակերտ, հողամշակ, հողագործ, հողատեր, հողաստեղծ

Ջրափոս, ջրառատ, ջրակայուն, կեղտաջուր, ջրամբար

 

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

 

Վարժություն 4։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված- բարակ-մաչակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլունփայլուն, մարդ-մուրդ։

Չհնչյունափոխված- հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։

Հեռավար ուսուցում։ Հայոց լեզու

Վարժություն 1։ Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

Տեսականորեն տգիտությունը մարդուն դարձնում է անօգնական։

Բեր գիտականորեն ճշգրիտ օրինակ։

Վարժություն 2։ Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

 

Վարժություն 3։ Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց- Անհայտ,տգեղ, անհոգաբար, անհավատալի, չկամ, անհարմար, ապաշնորհ, անթիվ։

Վերջածանց- խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, կղզյակ, հայրական, ներգրավում, տրամագծորեն, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն։

Նախածանց և վերջածանց- անմտություն, դժգոհություն։

 

Վահան Տերյան։ Ժողովածուներ

Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն:

Картинки по запросу "տերյան"

Մթնշաղի անուրջներ

Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից

Գիշեր և հուշեր

«Գիշեր և հուշեր», Վահան Տերյանի բանաստեղծական շարքը։ Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։ Այս շարքը սկսվում է կյանքում սեփական տեղը գտնելու անորոշությամբ։ Մուտքը հիշեցնում է Դանթե Ալիգիերիի «Դժոխքը»։

Ոսկի հեքիաթ

«Ոսկի հեքիաթ», շարքը Վահան Տերյանը գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։ Եվ ահա Տերյանը հուշերից ու անուրջներից մտնում է հոգու լուսավոր աշխարհ։

 

Երկիր Նաիրի

«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

Կատվի դրախտ

«Կատվի դրախտ», շարքը Վահան Տերյանը գրել է 1916-1917 թվականներին։ Տերյանը երկրպագեց կնոջը, փառաբանեց, բայց և, ճանաչելով նրա էությունը, փոխեց իր վերաբերմունքը։ Այստեղ բանաստեղծը մեծատառ Դուք-ով, Ձեր-ով, Ձեզ-ով, Տիկին-ով յուրովի շարունակում է մեծարել նախկին ցնորք աղջկան, բայց այդ մեծարանքի մեջ կա սառը տարածություն, ինչը հաղորդակցության անմիջականությունը վերածում է սիրո հանդիսավոր ծիսակատարության։ Կինը կորցրել է իր առաջին սիրուն, իսկ հիմա սիրային հրապույրների մեջ է։

Հունվար։ Նախագծային ամսվա ամփոփում

Հունվարյան նախագծեր

 

Հայոց լեզու, գրականություն՝

Քննարկում հունվարյան նախագծային ամսվա շրջանակներում։ Ինտելեկտ

 

Էկոլոգիա՝

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

 

Իրավագիտություն՝

Նախագիծ։ Ինչպես է մեր մարմինը մատնում մեր մտքերի ուղղությունը

 

Անգլերեն՝

The Arrogant Swans

Թարգմանություն

Are men and women’s roles in society changing?

 

Մաթեմատիկա՝

Առաջադրանքներ շտեմարանից

 

Քաղաքագիտություն՝

Քննարկումներ

 

Քերականություն

Որ, ընդհատել, սարսափ, բևեռել

 

Ասում են՝ աստղերը երկնքի կանթեղներ են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարի առաստաղից։

 

Տաճար, կախել, կանթեղ, կառուցել

 

Անարժան և արժանավոր անձանց մասին բանաստեղծը վաղուց ասել է , որ մարդ կա՝ ելել է  շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում։

 

Ելնել, անձ, շալակել, ասել

 

Այդ երեկո, արցունքներն աչքերին Ազնավուրը հոգնած կանգնել էր ծափերի տարափի ներքո՝ չիմանալով ինչ անել․ այդ օրը նա նվաճել էր Փարիզը։

 

Հոգնել, նվաճել, իմանալ, ծափ

Քննարկում հունվարյան նախագծային ամսվա շրջանակներում։ Ինտելեկտ

Նախագծային ամսվա շրջանակներում ունեցանք ևս մեկ քննարկում։ Այս անգամ ինտելեկտի վերաբերյալ։ Խոսեցինք ինտելեկտի մասին, քննարկեցինք, թե մարդը ինչ հատկանիշներով պիտի օժտված լինի ինտելեկտուալ համարվելու համար։ Խոսեցինք ֆաշիստ ծառայողների մասին, ովքեր սպանում էին հրեաներին։ Բնականաբար կարծիքները կիսվեցին։ Քննարկման մասնակիցների մի մասը նրանց ինտելեկտուալ էր համարում (այդ թվում նաև ես), իսկ մյուս մասը ոչ։ Իհարկե քննարկումից հետո ոչ ոք չփոխեց իր կարծիքը ինտելեկտ կոչվածի վերաբերյալ։ Քննարկումը անցավ էթիկետին համապատասխան։