Թեմա ՝ Ի°նչ է ուսումնասիրում հոգեբանությունը:/բանավոր/էջ 101-106:
Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները:
Գրավոր ներկայացրե′ք ձեզ հայտնի որևէ հոգեբանի:
Զիգմունդ Ֆրեյդ
Զիգմունդ ֆրեյդ՝ հոգեվերլուծության հիմնադիր, տեսություն, որն ազդեց ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի, այլ ողջ մշակույթի և դրա ընկալման վրա: Մարդ, ում շատերը խենթ և խաբեբա էին համարում, մյուսները՝ հանճար: Կոկո Շանելը նրան անվանեց առաջին տղամարդ ֆեմինիստը: Մյուսները նրան մեղադրեցին կնատյացության մեջ: Նա էր, որ հիմնավոր խոսեց երազների, մարդու սեքսուալ էներգիայի կարևորության և ենթագիտակցության մասին: Մարդ, որ մարդկանց հոգիների մասին գիտեր ամեն ինչ, մարդ, ում հոգու մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Որտեղի՞ց նրան այդքան տաղանդ և մտածելու այդպիսի ուժ, ինչպե՞ս էր կարողանում թափանցել մարդու հոգևոր այդպիսի խորքեր և այդպես գիտական համոզիչ ձևակերպել իր տեսածներն այնտեղ: Ինչպե՞ս կարողացավ ստեղծել այնպիսի տեսություններ, որ աշխարհընկալման պատմությունը բաժանվեց երկու մասի՝ նախքան նրա տեսությունները, և նրա տեսություններից հետո:
Այս հարցերի պատասխանները թերևս ոչ ոք չունի, փոխարենը մենք հավաքել ենք մի քանի հետաքրքիր փաստեր նրա կյանքից, որոնք կարող են հետաքրքրել նաև ձեզ:
1. Ֆրեյդը շատ էր սիրում կոկային: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:

2. Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:

3. Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:
4. Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:
5. Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:

6. Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:
7. Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:
8. Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:
9. Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:
10. Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…