Արբշիռ գինարբուքից հետո ամպհովանու տակ նստած արքան օշարակ էր ըմբոշխնում և զմայլվում երփնագույն ծաղիկներով: Շուրջը մեղմածուփ նազում էին նրբաթերթ հափրուկներն ու դաբնեվարդերը: Հանկարծ արքան նկատեց, որ երկաթակոփ դարպասների մոտ մի օձ է թփրտում: Կենդանին գլուխը խփում էր քարին, եղջյուրնորը քսում գետնին: Վախից սփրթնած արքան հափշտապ կանչեց խափշիկ պարտիզպանին մարդն առանձ շփոթվելու շեղբիկով կտրեց օձի եղջյուրները: Մի առավոտ, երբ այգեպանը նստած էր աղբյուրի մոտ հայտնվեց նույն օձը նա բերանից մի կորիզ գցեց ու թաքնվեց թփուտներում: Կորիզի տեղում աճեց կլոր ու փարթամ մի պտուղ: Բոլորը խուսափեցին համտեսել: Այն ուտեցրին ծեր դարբնին, որը մահամերձ էր: Ծերուկն իսկույն ապաքինվեց: Նայելով հրաշագործ պտղին արքան գոչեց չմեռուկ այսինքն չմեռցնող, որ հետագայում դարձամ ձմերուկ: