Բնական սկրաբ ստանալու համար պարզապես հարկավոր է խառնել սուրճից մնացած մրուրը, հարած սերուցքը և ձիթապտղի յուղը, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ: Ստացված սկրաբը ոչ միայն հիանալի մաքրում է մաշկը, այլև խոնավեցնում:
Դիմակ
Մեկ ձվի դեղնուցին խառնել մեկ ճաշի գդալ ցանկացած բուսայուղ և մեկ թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ: Ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին և թողնել 15 րոպե:
Դիմակ #1
Վարունգի հյութը ոչ միայն շատ արդյունավեր մաքրում է մաշկը, այլ նաև հիանալի միջոց է արտահայտված ծակոտրիները նեղացնելու համար: Նախ անհրաժեշտ է մաքրել վարունգի կաշին, քերել մանր քերիչով: Ստացված զանգվածին խառնել 1 լավ հարած սպիտակուց: Ապա քսել դեմքին և 10-15 րոպե անց կարելի է լվանալ դեմքը սառը ջրով: Դիմակը մաքրում է մաշկը, տոնուսավորում այն և նպաստում ծակոտիների նեղացմանը:
Դիմակ #2
Շատ պարզ, բայց և շատ էֆեկտիվ դիմակ. Վերցրու 1 ձու, լավ հարիր. Ապա ավելացրու 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Քսիր խառնուրդը դեմքիդ և 15-20 րոպե անց լվա տաք ջրով:
Դիմակ #3
Կոսմետիկ կավի փոշին խառնիր ջրով, այքան, որ ստացվի միատարր զանգված: Ապա քսիր այն դեմքիդ և թող 10-15 րոպե, որից հետո կարող ես լվանալ դեմքդ տաք ջրով: Ցանկալի է այս դիմակից հետո անմիջապես քսել դեմքին խոնավեցնող քսուք: Քեզ մոտ հարց առաջացավ` ո՞ր կավն ընտրել: Հուշում ենք. Կավի գույնի ընտրությունը կախված է քո մաշկի տեսակից: Պրոբլեմատիկ և յուղոտ մաշկին համապատասխանում են սպիտակ, կապույտ և կանաչ գույնի կավերը: Կարմիր և սպիտակ կավերի խառնուրդը, որը հաճախ անվանում են վարդագույն կավ, համապատասխանում է նորմալ և կոմբինացված մաշկի համար: Հենց կարմիրը` նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար: Դեղինը` ավելի տարիքով և առաձգականությունը կորցրած մաշկի համար:
Դիմակ #4
Վերցրու 1 կարտոֆիլ, մաքրիր կաշին, քերիր մանր քերիչով: Ավելացրու ձվի սպիտակուց, 1թ/գ մեղր և 1 պտղունց աղ: Քսիր զանգվածը դեմքիդ և 15 րոպե անց լվա սառը ջրով: Այս դիմակը կարող է առաջացնել մի փոքր կարմրածություն, քանի որ ակտիվացնում է մաշկի նյութափոխանակությունը: Դիմակ #5 2ճ/գ եգիպտացորենի ալյուրը խառնել 1 ձվի սպիտակուցով: Լավ հարել, մինչև առաջանա փրփուր: Քսել դեմքին հաստ շերտով, թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Դիմակը հիանալի մաքրում է մաշկը, ձգում այն և վերացնում յուղոտ փայլը:
Հալվեն շատ հայտնի սենյակային բույս է, որը մարդկանց կողմից սիրված է ոչ միայն իր արտաքին տեսքի, այլ նաև բուժիչ հատկությունների շնորհիվ: Շատերը այս բույսը համարում են իսկական դեղատոմս, որը հնարավոր է օգտագործել տարբեր տեսակի հիվանդություններից ազատվելու համար:
Այս միջոցի օգտագործման շնորհիվ մաշկը դառնում է ավելի փափուկ ու անգամ ավելի է երիտասարդ: Այն հանդիսանում է հինալի բնական կոսմետիկ միջոց: Ինչպես օգտագործել հալվեն դեմքի մաշկի համար
1. Կտրեք հալվեի մի փոքր տերև ու այն մանրակրկիտ լվացեք
2. Տրորեք տերևը ձեռքերով, որպեսզի այն դառնա փափուկ
3. Բացեք տերևն այնպես, որ միջի փափկամիսը տեսանելի լինի:
4. Տրորեք այդ տերևով դեմքի մաշկը: Բույսի հյութը պետք է այդ ընթացքում կուտակվի դեմքի վրա, որը կառաջացնի դիմակի էֆեկտ:
5. Սպասեք մինչև դիմակը չորանա
6. Որից հետո մաքրեք տաք ջրով:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՌԱՆ ԷՔՊՈՅԻՆ: ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԸ ԵՐԵՔԻՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՑԱՅԻՆ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՑԸ:
Նախագիծ
Սեբաստացու օրերին նախագծով ստեղծված մթերքների, մուրաբաների պատրաստած թթվի մեկտեղում և ցուցահանդես վաճառքի կազմակերպում
Վայրը՝ Մայր դպրոցի խոհանոց-ակումբ
Ժամանակացույց՝
16.10 09.30-12.00
Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցների սովորողների տեխնոլոգիական խմբեր
Ընթացքը `
խոհանոց-ակումբի կահավորում
պահածոների էքսպո ՝ համտես-թեյախմություն
ցուցահանդես-վաճառք
Մասնակից յուրաքանչյուր դասարան կամ խումբ ներկայանում է իր տաղավարով` իր թեյի սեղանով, մուրաբայով, քաղցրավենիքով:
Արդյունում՝
ուսումնական փաթեթների ստեղծում
պատումներ,ֆոտոշարեր,ռադիոնյութեր
ամփոփումը՝ ցուցահանդես էքսպոյի տեսքով
Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Նպատակը՝ , խոհանոցային գործունեություն, հմտությունների ձվավորում, սննդի գնման, պահպանման,պատրաստման, պահածոյացման կարողությունների ձևավավորում, ընթացքում սովորողները իմանում ենտարբեր մթերքների օգտակար հատկությունների, առողջության վրա նրանց ազդեցության մասին, մայր դպրոցի խոհանոցային հատվածի դիզայն., և ցուցահանդես վաճառքներին մասնակցություն
համագործակցում ենք տեխնոլոգիա դիզայն առարկայի հետ, և ապահովում արտադրանքի դիզայնը, ուսումնական նյութերի պատրաստումը
ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում
Անհրաժեշտ նյութեր՝ մթերք, ապակյա բանկաներ, մակնշման թղթեր
թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), և այլն:
Տուբերկուլոզ, սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան է։ Կա նաև ոչ այնքան տարածված՝ M. bovis (Micobacterium bovis) բակտերիան, որը մարդկանց մոտ տարածվում է վատ եփած մսի և չպաստերիզացված կաթի միջոցով։
Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները՝ թոքերը, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։
Հիվանդությունը սկզբնական հատվածում կարող է չարտահայտվել, թաքնված լինել (անգլ. latent tuberculosis)։ Այս փուլում հիվանդների 10 %-ը հավակնում է ունենալ ակտիվ տուբերկուլոզ և կարող են նույնիսկ մահվան հանգել, եթե անհրաժեշտ բուժումներ չստանան։
Նաև հավաքագրվել է, որ աշխարհում մարդկանց 30%-ը վարակված է տուբերկուլոզով, սակայն չի ցուցաբերում ախտանիշներ։ Հիվանդության տարածման հայտնի օջաններից է Ռուսաստանի Դաշնությունը։
Տուբերկուլոզի ավանդական ախտանշաններն են՝ քրոնիկ հազը, արյունոտ հազը, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, շնչահեղձություններ, ջերմություն, ուժեղ քրտնարտադրության հատկապես գիշերները և մարմնի քաշի նվազում։
Տուբերկուլողը կարող է տարածվել հեղուկային արգասիքների միջոցով։ Այսինքն՝ օդակաթիլային ուղով, երբ մարդը, ով տուբերկուլոզ կրող թոքեր ունի՝ հազում, խոսում, թքում կամ փռշտում է։
Տուբերկուլոզի ակտիվացումը ավելի հավանական է, երբ անձը ծխում է կամ ունի ՄԻԱՎ/ՁԻԱհ։
Տուբերկուլոզը հայտնաբերելու միջոցներից մեկը մարդու կրծքավանդակի ռենտգենային հետազոտությունն է։ Նաև մանրադիտակային ուսումնասիրությունների միջոցով կարողանում են արագորեն գտնել հարուցիչ բակտերիային։Այն հայտաբերելու համար բժիշկը առաջին հերթին լաբորատոր փորձաքննության է ենթարկում հիվանդի խորխը:
Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։ Հայտնաբերվել են տուբերկուլոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխարտադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլոզի հետազոտություններով զբաղվող գիտության ՝ ֆթիզիատրիայի (հուն.՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը։ Այն ժամանակներում տուբերկուլոզը համարվում էր հույժ վարակիչ և ժառանգաբար փոխանցվող հիվանդություն։ Այդ պատճառով, օրինակ Պարսկաստանում, տուբերկուլոզով հիվանդներին բորոտների հետ միասին մեկուսնացնում էին, իսկ Հնդկաստանում արգելված էին նման հիվանդների կամ նրանց հարազատների հետ ամուսնությունը։
Հիվանդությունն իր տուբերկուլոզ անվանումով առաջին անգամ հայտնաբերվել է Հիպոկրատի աշխատություններում։ Հիվանդության մասին մանրամասն տեղեկություններ է տվել Ավիցենան: Օրգանների ձևաբանական փոփոխությունների առաջին ուսումնասիրությունները կատարել է Սիլվիուս դե լա Բոէն, ով տարբեր օրգաններում առաջացած թմբիկների ծագումը կապում էր հենց տուբերկուլոզի հետ։ 1689 թ. Ռիչարդ Մորտոնը գրեց տուբերկուլոզի մասին առաջին մենագրությունը՝ «Ֆթիզիոլոգիա, կամ տրակտատ թոքախտի մասին» անվանումով։ Պաթոլոգոանատոմիական և կլինիկական առավել մանրամասն նկարագրություն տվել է ֆրանսիացի գիտնական Լաեննեկը: 1882 թ.-ի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը կարողացավ առանձնացնել տուբերկուլոզի հարուցիչը։ 1993 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր»[4]
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզի տարածվածությունը աշխարհի երկրներում (2009 թ., ԱՀԿ)
Համաճարակաբանության տեսանկյունից կարևորվում են կենսաբանական(կապված մարդու օրգանիզմի և հիվանդության հարուցիչի փոխազդեցության հետ) և սոցիալական(բնակչության և նրա առանձին խմբերի առողջական ու սոցիալական վիճակ) գործոնները։ Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով։ Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլոզով հիվանդ, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային(շփման միջոցով) եղանակներով։
Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ(շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն)[5]:
Տուբերկուլոզը տարածված է ամենուրեք։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների (1990 թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 միլիոն մարդ, որից 3-4 միլիոն-ը մահանում են այդ հիվանդությունից։ Տուբերկուլոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում[6]:
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզը հիմնական առողջական խնդիր է Հայաստանում: 2005 թ. Հայաստանում եղել է տուբերկուլոզի 2000 նոր վարակ։ 2006 թվականին, նվազել են 1500 նոր վարակի։[7] Հայաստանում 2010 թ.-ին գրանցվել է տուբերկուլոզի նոր 1331 դեպք։[8]
Դասակարգում
Տարբերում են տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը.
Տուբերկուլոզային ինտոքսիկացիա երեխաների և պատանիների մոտ
Շնչառական օրգանների տուբերկուլոզ
Առաջնային տուբերկուլոզային համալիր
Ներկրծքային ավշային հանգույցների տուբերկուլոզ
Թոքերի դիսսեմինացված(տարածուն) տուբերկուլոզ
Թոքերի օջախային տուբերկուլոզ
Թոքերի ինֆիլտրատիվ(ներսփռանքային) տուբերկուլոզ
Թոքերի տուբերկուլեմա
Թոքերի կավեռնոզ(խոռոչային) տուբերկուլոզ
Թոքերի ֆիբրոզ-կավեռնոզ տուբերկուլոզ
Թոքերի ցիռոտիկ տուբերկուլոզ
Տուբերկուլոզային պլևրիտ(այդ թվում՝ պլևրայի էմպիեմա)
Բրոնխների, շնչափողի, բկանցքի, վերին շնչական ուղիների տուբերկուլոզ
Շնչառական օրգանների տուբերկուլոզ, զուգակցված թոքերի պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ(կոնիոտուբերկուլոզ)
Այլ օրգան-համակարգերի տուբերկուլոզ
Կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի թաղանթների տուբերկուլոզ
Աղիքների, որովայնամզի և միջընդերքի ավշահանգույցների տուբերկուլոզ
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ
Միզասեռական օրգանների տուբերկուլոզ
Մաշկի տուբերկուլոզ
Ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլոզ
Ակնային տուբերկուլոզ
Այլ օրգանների տուբերկուլոզ
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։ Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն՝ նույնիսկ ավելի)։ Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը՝ լավանում։ Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է։ Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին։ Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը։
Տուբերկուլոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ։ Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն։ Որոշ դեպքերում վիրաբուժական ճանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլոզով ախտահարված այլ հատվածներ։
Տուբերկուլոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել)։ Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից “Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում” դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն։[9]
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով՝
Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է։ Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը։
Տուբերկուլոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում։ Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ։ Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես՝ անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները։
Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին՝ 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ։ Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով։
Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել։ Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2%-անոց օճառասոդային լուծույթում)։ Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ։ Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից։ Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում։ Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել։
Առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան։ Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է։ Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է։ Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում։
Տուբերկուլոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում՝ հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության (տե’ս «ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ), շնչառական և սրտանոթային համակարգերի գործունեության խանգարումների (տե’ս «ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ»և «ՍՐՏԻ ԿԱՆԳ») վերաբերյալ։ Դուք պետք է գիտենաք նաև, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մարմնում արյունահոսությունների ժամանակ (տե’ս «ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ»)։
Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում:
Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։ Երբ արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները կամ այնքան կարճատև է, որ մարմինը պարզապես չի հասցնում իրականացնել կարգավորումը, զարգանում է շոկ։ Շոկը զգալիորեն բարդացնում է վնասվածքի կամ հիվանդության ընթացքը։
ՇՈԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։
Արյան ծավալի նվազեցման կարող են բերել՝
ներքին կամ արտաքին արյունահոսությունը (վնասվածքներ, հիվանդություններ),
ջրազրկումը (լուծ, փսխում, այրվածքներ, առատ քրտնարտադրություն)։
Փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը տեղի է ունենում ուժեղ ցավի (վնասվածքներ, այրվածքներ), նյարդային համակարգի վնասվածքների, սուր ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների ժամանակ։
Սրտի մղիչ գործունեության կտրուկ անկման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը սրտամկանի ինֆարկտն է։
ՇՈԿԻԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸՄԱՐՄՆԻՎՐԱ
Շոկի ազդեցությունը մարմնի վրա կարելի է պարզաբանել ուժեղ արյունահոսության օրինակով։
Արյունահոսության հետևանքով շրջանառող արյան ծավալը կտրուկ նվազում է։ Որպես արդյունք նվազում է բոլոր օրգանների արյունամատակարարումը, և առաջանում է բջիջների թթվածնային քաղց։
Սիրտն, արագ աշխատելով, փորձում է ապահովել հյուսվածքների արյունամատակարարումը։ Ավելի շատ արյուն է մղվում նաև դեպի վնասված հատվածը, ինչը բերում է արյունահոսության ուժեղացման։ Արյան ծավալի նվազեցման հետևանքով անոթազարկը դառնում է թույլ և դժվար շոշափվող (թելանման)։
Թթվածնային քաղցը բերում է շնչառության հաճախացման;
Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար կատարվում է արյան շրջանաոության կենտրոնացում։ Վերջույթների և մաշկի անոթները սեղմվում են, ինչի հետևանքով մաշկը գունատվում է և սառում։ Լարված իրավիճակում մեծանում է քրտնարտադրությունը, և մաշկը խոնավանում է։
Ներքին օրգանների անբավարար արյունամատակարարման հետևանքով կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում, ինչը բերում է արյան ծավալի հետագա նվազեցման։
Վերջույթների հյուսվածքները մնում են առանց թթվածնի, և նրանց բջիջները սկսում են մահանալ։ Ուղեղը մարմնի այս մասերի և կենսական կարևոր օրգանների միջև արյան հոսքը հավասարակշռելու ազդանշան է ուղարկում։
Կենսական կարևոր օրգանները կրկին չեն ստանում թթվածնով հարուստ արյան անհրաժեշտ քանակ։ Սիրտն, ավելի արագ աշխատելով, փորձում է վերականգնել բավարար արյունամատակարարումը, ինչը բերում է արյան կորստի հետագա մեծացման։ Արդյունքում տուժածի վիճակը գնալով ծանրանում է։
Առանց թթվածնի կենսական կարևոր օրգանները դադարում են նորմալ գործել: Ուղեղի գործունեության խանգարման հետևանքով տուժածը սկզբում դառնում է անհանգիստ, հետո՝ քնկոտ և ի վերջո կորցնում է գիտակցությունը։ Սրտի աշխատանքը սկզբում դառնում է անկանոն, ապա՝ դադարում։
Այսպիսով, շոկը կարելի է պատկերացնել որպես արատավոր շրջան: Շոկի զարգանալուց հետո դրության բարելավմանն ուղղված մարմնի յուրաքանչյուր քայլը գործնականում բերում է վիճակի էլ ավելի վատացման։ Շատ կարևոր է վաղ «հատել» այդ շրջանը։ Հիշե՛ք, միշտ ավելի հեշտ է կանխել շոկը, քան արդեն զարգացած շոկային իրավիճակում ակնկալել արդյունավետ օգնություն։ Դրա համար ցանկացած վիճակ, որը հուշում է շոկի հնարավոր զարգացման մասին, պիտի զգոն պահի առաջին օգնություն ցուցաբերողին՝ ստիպելով քայլեր ձեռնարկել այդ ծանր բարդությունից խուսափելու համար։
ՆՇԱՆՆԵՐԸ
Պետք է իմանալ ու կարողանալ ճանաչել շոկի նշանները՝ շոկային իրավիճակները ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։
Շոկի զարգացման սկզբնական շրջանում տուժածի վարքագիծը կարող է լինել վիճակին անհամապատասխան։ Նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը, անհանգիստ է և գրգռված։ Այս շրջանն ավելի բուռն է դրսևորվում և երկար տևում, երբ շոկի պատճառը ուժեղ ցավն է (այրվածքների, վնասվածքների դեպքում) կամ նրան նախորդում է զգացմունքային լարված վիճակ։ Աստիճանաբար գրգռվածությունն ու անհանգստությունը փոխվում են արգելակման, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝
արագացած և թույլ (թելանման) անոթազարկ,
գունատ, սառը, խոնավ մաշկ,
հաճախացած շնչառություն,
ծարավի ուժեղ զգացում,
սրտխառնոց և փսխում,
գիտակցության խանգարում:
Տուժածի վիճակի վատթարացման հետ միասին այս նշաններն ավելի ցայտուն են արտահայտվում։ Գիտակցության խանգարումներն անմիջապես չեն զարգանում, քանի որ առկա է արյան շրջանառության կենտրոնացում։
ԱՌԱՋԻՆՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։ Օրինակ՝ դադարեցրեք արյունահոսությունը, նվազեցրեք ցավը, ցուցաբերեք վնասվածքին համապատասխան առաջին օգնություն։
Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Պաշտպանեք տուժածին գերտաքացումից և գերսառեցումից։
Հանգստացրեք, քաջալերեք տուժածին։ Վախը նպաստում է շոկի հետագա զարգացմանը: Ապահովեք տուժածի հանգիստը։ Խնդրեք ներկաներին տուժածի մոտ բարձր չխոսել։
Դեպի կենսական կարևոր օրգաններ արյան հոսքը մեծացնելու նպատակով պառկեցրեք տուժածին, ձեռքերը դրեք կրծքավանդակին և բարձրացրեք նրա ոտքերը։ Դա կարելի է անել՝ տուժածի ոտքերի տակ որևէ առարկա կամ ծալված ծածկոց տեղադրելով (նկ. 10.2): Կան հատուկ իրավիճակներ, երբ տուժածին այս դիրքի բերելն արգելվում է: Այդ վիճակները և ցուցաբերվող առաջին օգնությունը տե’ս` «ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ», «ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ», «ՈՐՈՎԱՅՆԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ», «ԿՈՆՔԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ»,«ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ»:
Տվեք տուժածին քաղցր հեղուկներ։ Հեղուկ տալն արգելվում է, եթե տուժածն անգիտակից վիճակում է, ենթադրում եք, որ նա ունի որովայնի վնասվածքներ կամ շտապ վիրաբուժական միջամտության կարիք։
Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Շոկի դեպքում չի կարելի սահմանափակվել միայն առաջին օգնության ցուցաբերմամբ։ Տուժածի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է մասնագիտական բժշկական օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։
ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿՇՈԿ
Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։
ՆՇԱՆՆԵՐԸ
գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
ջերմության զգացում,
մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
ցավ և ճնշում կրծքավանդակում,
դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
թելանման անոթազարկ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Վնասվածքի կամ հանկարծահաս հիվանդությունների դեպքում ժամանակին կանխեք շոկի զարգացումը:
Յուրաքանչյուր զգացմունքային սթրեսի կամ ֆիզիկական վնասվածքի ենթարկված տուժածի մոտ փնտրեք շոկային իրավիճակին բնորոշ նշաններ, հատկապես արյան կորստի կամ սրտի աշխատանքի խանգարման դեպքում։ Վախը կամ ցավը նույնպես կարող են շոկի պատճառ հանդիսանալ և ավելի ծանրացնել վիճակը։
Առաջին հերթին դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։
Հիշե՛ք, որ շոկի ժամանակ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և ահազանգել շտապ օգնություն։
Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի` տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել:
Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն:Ինչի՞ վրա ուշադրություն դարձնելՏարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.— հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն,
— որովայնի շրջանում ցավեր, լուծ,
— գունատ, խոնավ մաշկ,
— սրտխառնոց, փսխում,
— դժվարացած շնչառություն,
— քնկոտություն կամ գրգռված վիճակ,
— գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
— ցնցումներ,
— գիտակցության խանգարումներ:
Կլլվող թույներ
Կլլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն): Անորակ սննդամթերքը նույնպես կարող է դառնալ թունավորման պատճառ:
Ինչ անել
— Մնացեք երեխայի կողքին, պահպանեք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:
— Եթե երեխան գիտակից վիճակում է և կարող է խմել՝ նրան մեծ քանակով հեղուկներ տվեք: Եթե նա փսխում է, օգնեք նրան` պահելով նրա ճակատը:
— Պահեք թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքը, դեղորայքը և այլն, ինչպես նաև փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին` հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:
— Հնարավորության դեպքում կատարեք մաքրող հոգնա:
— Ահազանգեք շտապ օգնություն:
Ներծծվող թույներ
Տարբեր թունավոր նյութեր, օրինակ՝ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերը, թափվելով մաշկի վրա, կարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորում: Այդ դեպքում, բացի թունավորման ընդհանուր նշաններից, կարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխություն, ցան, այտուց, ցավ, քոր և այրոց այդ հատվածում:
Ինչ անել
— Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ: Զգուշորեն հանեք թույնով ներծծված հագուստը: Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով Է, խոզանակի կամ չոր գործվածքի միջոցով հեռացրեք այն մաշկի վրայից:
— Անմիջապես` մինչև շտապ օգնության ժամանումը, թույնի հետ շփված մասը լվացեք հոսող ջրի տակ:
— Ահազանգեք շտապ օգնություն:
Ինչ չի կարելի անել
— Լվանալուց առաջ մի՛ վիրակապեք վնասված մասը:
Ներշնչվող թույներ
Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը օգտագործվում են կենցաղում, կարող են առաջանալ վառելիքի թերայրումից, շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն: Որոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ:
Ինչ անել
— Օդափոխէք տարածքը և երեխային շտապ տեղափոխեք վտանգավոր գոտուց: Մի՛ մոռացեք նաև ձեր սեփական անվտանգության մասին, ձեր թունավորվելով` դուք չեք օգնի երեխային:
— Ահազանգեք շտապ օգնություն:
Ներարկվող թույներ
Ավելի հաճախ հանդիպող դեպքերն են օձերի կծածները, կարիճների և միջատների խայթոցները:
Ինչ անել
— Սահմանափակեք երեխայի շարժումները: Պահեք մարմի վնասված հատվածը սրտի մակարդակից ցածր:
— Կարիճների կամ միջատների խայթոցների դեպքում զգուշությամբ հեռացրեք խայթը, լվացեք վերքը և սառը թրջոց դրեք:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք:
— Դիմեք բժշկի: Օձի կծելու դեպքում, կամ եթե երեխան ալերգիա ունի, ահազանգեք շտապ օգնություն կամ երեխային անհապաղ տեղափոխեք մոտակա հիվանդանոց:
Թունավորումների կանխարգելում
Երեխաների մոտ թունավորման դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անփութության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք պարզ կանոնների` կարելի է կանխել թունավորման դեպքերի գերակշռող մեծամասնությունը:
— Կենցաղային թունավոր նյութերը պահեք փակվող պահարաններում, դժվար բացվող տարաներում:
— Թունավոր նյութերի սրվակների կամ տուփերի վրա փակցրեք նախազգուշացնող պիտակներ: Բացատրեք դրանց իմաստը երեխային:
— Մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տարաներում:
— Երեխաների ներկայությամբ մի՛ աշխատեք թունավոր նյութերի հետ:
— Դեղերը պահեք երեխաներին անհասանելի տեղերում, դժվար բացվող տուփերում:
— Երեխային դեղ տալիս երբեք մի՛ ասեք, որ դա կոնֆետ է, բացատրեք, որ դա դեղ է, և այն անհրաժեշտ է խմել:
— Երեխաների ներկայությամբ դեղորայք մի՛ օգտագործեք:
— Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք, սննդամթերք:
— Մի՛ օգտագործեք կասկածելի սննդամթերք:
— Առանց բժշկի խորհրդի երեխային դեղորայք մի՛ տվեք:
Բացատրեք երեխային, որ չի կարելի
— անծանոթ բույսեր, հատապտուղներ քաղել և ուտել,
— ինքնուրույն խմել դեղեր կամ խաղալ դրանցով,
— հնացած սննդամթերք ուտել,
— ծառերը սրսկելուց հետո այգի մտնել,
— չլվացված պտուղներ ուտել:
Բնության գրկում օձերի, կափճնեփ և միջատնեփ խայթոցներից խուսափելու համար
— Երեխային բաց գույնի հագուստ հագցրեք, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները:
— Տաբատի (շալվար) փողքերը մտցրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը` տաբատի մեջ:
— Մի՛ զբոսնեք բարձր խոտերի մեջ:
— Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ:
— Ժամանակ առ ժամանակ ստուգեք՛ ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե՞ ոչ:
— Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը:
Բոտուլիզմ
Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։
Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոքսիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանակը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկարատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։
ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։
ՆՇԱՆՆԵՐԸ
սրտխառնոց, փսխում,
լուծ,
ընդհանուր թուլություն,
գլխացավ, գլխապտույտ,
որովայնային ցավեր,
մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
Ահազանգեք շտապ օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Արհեստականփսխում.
Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ
տուժածն անգիտակից վիճակում է,
տուժածը հղի կին է,
տուժածը սրտային հիվանդ է,
տուժածի մոտ լինում են ցնցումներ։
Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափոխելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։
ԲՈՏՈՒԼԻԶՄ
Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։
Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։
ՆՇԱՆՆԵՐԸ
Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթարում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.
թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
կլման դժվարացում,
շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
որովայնի փքվածություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։
Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ
Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորումների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:
Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։
ՆՇԱՆՆԵՐԸ
հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
փսխում,
երկարատև լուծ,
ոտքերի մկանների ջղաձգություններ,
ընդհանուր թուլություն,
ջերմաստիճանի անկում,
արյունազեղումներ,
գրգռվածություն,
զառանցանք,
անգիտակից վիճակ։
Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումարվում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթությունը, պատրանքները։