Էկոլոգիա։ Մայիսյան 14-րդ հավաք

Տեղադրում եմ տարվա ընթացքում կատարվածս աշխատանքները էկոլոգիա առարկայից։

Առնետները որպես էկոլոգիական խնդիր

Կարմիր գայլ

Կովկասյան մայրեհավ

Ծովակով

Իմ միջավայրը

ՀՀ տնտեսությունը

 

Կարմիր գայլ

Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ունի կարմրագազարագույն երանգ։ Բնակվում է հարավային Ասիայում։ Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ։ Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը  բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս։ Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ։ Արուները կշռում են 15-20 կգ, էգերը՝ մինչև 13 կգ։ Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ։ Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը հասնում է 12-ի։ Ոհմակի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր։ Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը)։ Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը։ Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին։ Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին։

Похожее изображение

Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի։ Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր։ Ինչպես բոլոր շնազգիները նրանք տարածքը նշանում են։ Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը։ Հնդկաստանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ շիկահեր գայլը ավելի լավ որսորդ է քան ընձառյուծը կամ վագրը։ Վայրի ցլերն ու նույնիսկ փղերը հայտնաբերելով շիկահեր գայլերի ոտնահետքերը անհանգստություն են ցուցաբերում։ Շիկահեր գայլեը կարողանում են մագլցել ծառեր և հարձակվել վագրի վրա, բայց նման վարքագիծ հազվադեպ են դրսևորում։ Նախկինում շիկահեր գայլերը տարածված էին Ասիայում, սակայն 20-րդ դարում նրանց քանակը նվազել է, ապրելավայրի կրճատման հետևանքով։ Այժմ պոպուլյացիայի համար բարենպաստ պայմաններ են մնացել Հնդկաստանում, Հնդեվրոպայում և Ինդոնեզիայում։

Ընդգրկված է Բնապահպանության և Բնական Պաշարների Պահպանության Միության միջազգային Կարմիր գրքում։

Կովկասյան մայրեհավ

Մարմնի երկարությունը 38-52 սմ է, թևերի բացվածքը՝ 58-62 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Արուի փետրածածկը սև է, փայլուն, աչքերի վերևում կա վառ կարմիր կատար, ուսերին՝ ոչ մեծ սպիտակ բիծ։ Պոչը երկար է, երկատված՝ դեպի ներքև ու դուրս կեռված ծայրերով։ Էգի մարմինը վերևից դեղնադարչնագույն է՝ մոխրագույն ու սև խճճված զոլերով, կուրծքը և փորը՝ մոխրագույն՝ սև, դեղնադարչնագույն զոլերով։ Երիտասարդը նման է հասուն էգին։ Կերակրվում է սաղարթավոր անտառների վերին սահմանի մարգագետիններում, արոսենու և կեչու պուրակներում, մրտավարդի մացառներում։ Հաճախ ճանապարհների վրա փոշու լոգանք է ընդունում։

Похожее изображение

Բնադրատեղիները միմյանցից խիստ մեկուսացած լինելու պատճառով դրանց միջև գենետիկական կապը դժվարանում է կամ ուղղակի անհնար դառնում։ Հարսանեկան խաղերի ընթացքում արուները տեղում հաճախակի վեր վեր են թռչկոտում։ Ձմռանը խիստ սառնամանիքներից պաշտպանվելու և գիշերելու համար ծառից վայր են նետվում և խրվում ձյան մեջ։

Բները ձվերով հայտնվում են մայիսի 2-րդ կես-հունիսի ընթացքում։ Բույնը ոչ մեծ փոսիկ է, ցամքարը՝ խոտաբույսերից, փետուրներից։ Բնադրում է գետնին՝ թփուտների տակ կամ խիտ բուսուտներում։ Դնում է 51 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 2-10 ձու։ Օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին կազմում են ընտանիքներ (5-8 ձագ), այնուհետև միավորվում խմբերում (20-25 թռչուն)։

Բնակվում է ՀՀ հյուսիսային մարզերի ենթալպյան մարգագետինների սահմանում (1500-2500 մ բարձրություններում), ձմռանը՝ ավելի ցածրում։ Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, կատվիկներով։ ՀՀ-ում, համատարած ծառահատման հետևանքով, համակեցությունները խիստ վտանգված են։

Ծովակով

Ծովակովերը վերացել են 1768 թվականին: Կենդանիներին 1741 թվականին հայտնաբերել է նատուրալիստ Գեորգ Սթելլերը (նրա անունով կենդանիներին նաև Սթելլերի կով են անվանում): Ճանապարհորդն ուղղակի ցնցված էր կենդանու չափսերից. դրանց մարմնի երկարությունը հասնում էր 10 մետրի, իսկ քաշը` 4 տոննայի: Կենդանիները շատ նման էին փոկերի. ունեին բավականին մեծ առջևի վերջույթներ և պոչ: Հետևելով կենդանիներին` նատուրալիստը նկատել է, որ դրանք երբեք ջրից դուրս չեն գալիս: Դրանց կաշին մուգ` գրեթե սև էր, շոշափելիս նման էր կաղնու կեղևի: Կենդանին չուներ պարանոց, գլուխը շատ փոքր էր` հատկապես` մարմնի համեմատ:

Ծովակովը չուներ ատամներ, այդ իսկ պատճառով` հիմնականում մանր ձկներով էր սնվում: Մարդիկ գլխավորապես գնահատում էին այս կենդանու ճարպը, որի պատճառով էլ տեսակը վերացվել է:

Իմ միջավայրը

Քանի որ իմ միջավայրը չի սահմանափակվում այն տարածքով, որտեղ ապրում եմ ես հասկանում եմ, որ միջավայրս անմխիթար վիճակում է: Մենք անխնա փչացնում ենք շրջակա միջավայրը չմտածելով ապագայի ու հետևանքների մասին: Մարդիկ աղբ են թափում ուր պատահի մտածելով, որ իրենց արածը չնչին բան է: Վատնում են ջուրը և հոսանքը: Միջավայրի խնդիրները լուծելու համար առաջին հերթին պիտի բարձրացվի մարդու գիտակցական մակարդակը: Ինձ թվում է ավելի հավանական է միջավայրի լիակատար ոչնչացումը քան մարդկանց գիտակցական մակարդակի բարձրացումը և բնությունը խնայելը:

Картинки по запросу միջավայր

ՀՀ տնտեսությունը

Թեթև արդյունաբերություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
  4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
  5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

  1. Աշխատուժի բավարար քանակը և դրսից ներկրվող հումքը նպաստում է թեթև արդյունաբերության զարգացմանը:
  2. Սովետական միության տարիներին թեթև արդյունաբերությունը համարվել է ամենազարգացած ճյուղերից մեկը: 2017 թվականի հունվարին ևս Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել, մասնավորապես հագուստի արտադրության ոլորտում արձանագրվել է 60% , իսկ  մանածագործության մասով աճը կազմել է 3.1 անգամ:
  3. Թեթև արդյունաբերությունը մարդկանց ապահովում է հագուստով՝ արտադրում է սպառման առարկաներ: Առանց թեթև արդյունաբերության քաղաքակիրթ կյանքով ապրել հնարավոր չէ:
  4. Թեթև արդյունաբերությունը սերտ կապված է գյուղատնտեսության հետ, քանի որ թեթև արդյունաբերության հումք են հանդիսանում կենդանիների բուրդը, կաշին և այլն, Իսկ դրանք գյուղատնտեսության աշխատանքի արդյունքն են:
  5. Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ ճյուղ զարգացում կապրի քանի դեռ այստեղ ապրող մարդիկ չեն փոխել իրենց մտածելակերպը: ( Ինչներիս ա պետք, աԲրում ենք էլի )

Սեռատարիքային բուրգը Հայաստանում և Վիետնամում (տղամարդիկ)

2018-02-25_17-21-03

2018-02-25_17-41-29

Տղամարդկանց սեռատարիքային բուրգը Վիետնամում և Հայաստանում նման են, քանի որ ծերերը ավելի քիչ են քան երիտասարդները: Դա պայմանավորված է նրանով, որ երկրները զարգացող են: