Հոկտեմբերի 12-16


1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը.
ա/ Պետական կրոնը
բ/ Գրային համակարգերը / 10-րդ դաս., էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում.
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը, Տոմարը
գ/ Արվեստը՝ Շինարարություն, Ճարտարապետություն
դ/ Նեմրութի սրբավայրն ու Գառնիի հուշարձանախումբը /բանավոր, 10-րդ դաս., էջ 101-107, 110-111, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.

2. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները.
3. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատել /գրավոր-բլոգային աշխատանք/.

1․

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայ­նական) սեպագիր հուշարձաններում:

Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրար­տական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունու­մը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տար­բերություն նախկինում գործածված բառային ու վանկային համա­կարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզ­չության նպատակով:

2․

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ: Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:

3․

Հայկական լեռնաշխարհում գտնվող փոքր Նեմրութ լեռան (Մեծ Նեմրութը գտնվում է Վանա լճի արեւմտյան կողմում-3050 մ) վրա գտնվող հայ հեթանոսական Աստվածների հուշարձանախումբը շարունակում է մնալ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հետաքրքրության  շրջանակում (ֆոտոռեպորտաժ): Սակայն թե ցուցանակներում, թե զբոսավարների պատմածներում իսպառ բացակայում է «հայ» անունը` շեշտվելով միայն հունական Աստվածների անունները:

Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, 2150 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Աստվածների եւ իր արձանը:

Նեմրութ լեռան գագաթին է գտնվում է Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: Բացի իր եւ Աստվածների արձաններից, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան դամբարանաբլուրը մեծ վեճի առարկա է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ: Նեմրութ լեռը գտնվում է Ադըյաման նահանգի տարածքում, սակայն Մալաթիայի նահանգապետարանը պնդում է, որ լեռան վրա գտնվում են հուշարձաններ, որոնք մտնում են Մալաթիայի նահանգի մեջ:

Տարիներ տեւող այս վեճը դեռ վերջնական լուծում չի ստացել: Ադըյամանի նահանգապետարանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել՝ զգուշացնելով Մալաթիայի նահանգապետարանին՝ Նեմրութ լեռան Աստվածների պատկերները չօգտագործել որպես Մալաթիայի խորհրդանիշ: Այս վեճի պատճառն այն է, որ Նեմրութ այցելող զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում, ուստի, ամեն նահանգ աշխատում է զբոսաշրջիկներին իր նահանգի միջոցով ուղղորդել դեպի Նեմրութ:

Լեռան վրա տիրող անբարենպաստ եղանակային պայմանները՝ ուժեղ քամիները եւ սաստիկ սառնամանիքները մեծ վնաս են հասցնում հուշարձաններին: «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է  հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-մի առիթով ասել էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։

Ըստ նախարարի՝  որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-նշել էր Էրթուղրուլ Գյունայը:

Առցանց ընթերցարան: Վիլյամ Սարոյան, Ծիծաղ

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - d5bdd5bdd5bd.jpg

– Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ: Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:- Այո:Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:- Ծիծաղի՛ր:Աճող էլեկտրական լարվածությունը,ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:- Ախր ինչու՞:Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:- Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:- Ներեցեք, որ ծիծաղեցի:Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:- Չեմ ուզում ծիծաղել:Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:- Խնդրեմ, ծիծաղի՛ր:Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:- Բե՛ն:Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:- Բե՛ն:Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:- Այո:Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:- Տասը:- Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…- Չգիտեմ:- Ո՞վ է հայրդ:- Դերձակ է:- Այստեղ քեզ դու՞ր է գալիս:- Երևի, այո:- Եղբայներ, քույրեր ունե՞ս:- Երեք եղբայր, երկու քույր:- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:- Այո:- Ու՞ր:- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:- Հին երկի՞րը:- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:- Օհ:Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:- Բեն, հիմա կարող ես գնալ:Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:- Մնաս բարով, Բեն:Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած: Ապա կրկին սկսեց լալ:

Հարցարան

  1. Կարճ՝ մի քանի նախադասությամբ ներկայացրեք պատմվածքը:
  2. Ինչ եք հասկանում ծիծաղ ասելով:
  3. Ինչու է մարդը ծիծաղում:
  4. Ծիծաղը դրական, թե բացասական երևույթ է:
  5. Որ դեպքում է ծիծաղը համարվում բացասական երևույթ:
  6. Միջնադարյան գեղանկարչություն. որ հերոսներն են ծիծաղում:
  7. Ծիծաղող գրական հերոսներ:
  8. Ծիծաղի դերը մեր կյանքում:
  9. Գրեք պատում՝ ընտրելով տրված վերնագրերից մեկը կամ առաջարկելով այլ վերնագիր՝ Իմ ծիծաղը… Սիրում եմ ծիծաղել, երբ… Ծիծաղը կորցրած մարդը…
  1. Պատմվածքը երիտասարդ ուսուցչուհու ու տասը տարեկան տղայի մասին էր։ Տղան առանց ցանկանալու ծիծաղել էր ուսուցչուհու վրա, իսկ ուսուցչուհին փորձում էր պատժել նրան։ Տղան պիտի մեկ ժամ առանց պատճառի ծիծաղեր։ Երբ նա սկսեց ծիծացել, զգացմունքները տակն ու վրա եղան։ Կարծում եմ սա բավականին մեծ հոգեբանական ճնշում էր տասը տարեկան երեխայի համար։
  2. Ծիծաղը զգացմունքներդ արտահայտելու միջոց է։
  3. Հիմնականում ուրախությունդ ես ծիծաղով արտահայտում, բայց հաճախ մարդիկ վիշտն են թաքցնում ծիծաղի տակ։
  4. Ծիծաղը կարող է լինել դրական և բացասական կախված իրավիճակից։
  5. Կարող է լինել բացասական, եթե քո ծիծաղով ինչ-որ մեկին վիրավորում ես։
  6. Չեմ կարողանում գտնել միջնադարյան գեղանկարչություն որևէ հերոս, ով ծիծաղում էր։ Տպավորություն է, որ նույնիսկ ժպիտն էր արգելված։
Для игры в 2020 г | Смех, Средние века, Игры

7․ <<Մարդը, որ ծիծաղում է>> ստեղծագործության հերոս Գվինպլայնը

Gwynplaine | Wiki | Roleplaying Amino

8․ Ինչպես ասացի ծիծաղը դրական զգացմունքներն արտահայտելու միջոց է։ Առանց դրա ավելի դժվար կլինի հասկանալ միմյանց։ Ինչպիսի տրամադրություն ունի դիմացինդ և որքան նրան դուր եկավ քո կատակը։

9․ Ծիծաղը կորցրած մարդը

Դժվար է ապրել ծիծաղը կորցնելուց հետո։ Եթե կորցրել ես ծիծաղդ նշանակում է ուրախություն չես զգում։ Օրինակ՝ երբ հարբուխ ունես ուտում ես, բայց համը չես զգում։ Գիտես, որ երբ հարբուխդ անցնի նորից կզգաս քո սիրելի ուտեստի համը։ Երբ ծիծաղդ ես կորցնում չգիտես կվերադառնա, թե ոչ։ Եթե ծիծաղդ կորցրել ես հավանաբար ամեն ինչ ես կորցրել։ Ուրախությունդ ես կորցրել։ Չես ուզում ուտել, քնել, դուրս գալ տանից ու առհասարակ ապրել։ Մարդու գերագույն նպատակը երջանկության զգացողությունն է։ Հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով կորցնում են իրենց ծիծաղը և չեն կարողանում վերադարձնել։ Չի օգնում բարձրագույն կրթությունը կամ աշխատանքային փորձը։ Հազարավոր մարդիկ կորցնում են իրենց ծիծաղը, քանի որ անում են բաներ հասարակության կարծիքից դրդված։ Հայաստանում շատերն են կորցրել իրենց ծիծաղը, բայց կեղծ ժպտում են ու ուզում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է։ Մի թող մարդկանց խլել ծիծաղդ նրանք անում են դա առանց հասկանալու։ Եթե արդեն կորցրել ես ծիծաղդ մի ձևացրու, որ ամեն ինչ կարգին է։ Օգնություն խնդրիր նրանցից, ովքեր ժամանակին կողքիդ են կանգնել ու աջակցել են քեզ։

Աշխարհին մաքրություն է պետք

Աշխարհին մաքրություն է պետք, բայց ոչ միայն ֆիզիկական առումով։ Միակ անհանգստանալու պատճառը աղբը չէ։ Մարդիկ իրենց ներսում ավելի շատ ու ավելի վնասակար աղբ են կուտակում քան կա աշխարհի երեսին։ Հարցը միայն պլաստիկը չէ, որը չի քայքայվում։ Մարդկանց ներսի նախանձն ու թույնը նույնպես հեշտությամբ չեն քայքայվում։Դրանք չքայքայվելուց հետ մեկտեղ քայքայում ու վնասում են մի շարք մարդկանց հոգիները։ Այն փաստը, որ դելֆինները վերադարձել են Վենետիկ աշխարհը մաքուր չի դարձնում։ Աշխարհի մաքրությունը վերականգնելու երկու տարբերակ կա։ Մարդիկ պիտի վերացնեն իրենց նախանձը, խանդն ու չարությոունը կամ բնությունը պիտի վերացնի մարդկանց։ Ըստ ինձ երկրորդ տարբերակը ամենահավանականն է ու այդ գործընթացը արդեն սկսվել է։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Hippies dancing | Дреды, Вудсток и Хиппи

Ինչպես եմ ինձ պատկերացնում ինքնամեկուսացումից հետո

Կուզեի ասել, որ ինքնամեկուսացումից հետո ինձ պատկերացնում եմ այնպես ինչպես ինքնամեկուսացումից առաջ, բայց չեմ կարող։ Արդեն որոշ հոգեկան շեղումներ եմ նկատում ինքս ինձ մոտ։ Սկսենք նրանից, որ ես չեմ ինքնամեկուսացել, ինձ  <<ինքնամեկուսացրել են>>։ Ես հոգեբանորեն ճնշված եմ։ Կյանքիս լավագույն օրերը անցկացնում եմ ինքնամեկուսացված։ Չեմ կարողանում տեսնել ընկերներիս ու սիրելիներիս։ Կարոտում եմ հասարակ մարդկային շփումը ու դպրոցը։ Զզվել եմ հեռավար ուսուցումից։ Վերջապես ուզում եմ հանդիպել դասավանդողներիս։ Ուզում եմ գնալ ակումբ, թատրոն, կինո, համերգ։ Իմ բնականոն կյանքն եմ ուզում։

Ստիպված եմ 18 ամյակս ինքնամեկուսացման մեջ տոնել։ Չեմ կարծում, որ այս ամենից հետո մարդիկ կարող են հեշտությամբ վերադառնալ բնականոն կյանքին այդ թվում նաև ես։ Շատերը կունենան ֆինանսական խնդիրներ, ոմանք արդեն ունեն։ Հնարավոր չէ ինքնամեկուսացումից հետո վերադառնալ բնականոն կյանքի։

Կարճ ասած ինքնամեկուսացումից հետո ինձ պատկերացնում եմ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող  մի մարդու դերում։ Եթե իհարկե մինչև կարանտինի ավարտը կարողանամ գոյատևել չորս պատի մեջ։ Ըստ իմ կանխատեսումների ես վշտից կմահանամ մայիսի մեկին, երբ գիտակցեմ, որ ապրիլի երեսունն անցավ ու ես 18 տարիս նշեցի ինքնամեկուսացման մեջ։

Are men and women’s roles in society changing?

I do not think men and women’s roles are changing in our society. We do not have equal rights. Although there are women who are fighting for their rights, but other women are blaming the ones who are fighting or living their life the way they want to live. For example I do not want to get married and have children, my boyfriend is 22 years older than me. As you understood I am not completly accepted by our society. I mean my family and close friends accept me. But at school students are talking about me being not normal. I do not really care. Getting married or not getting married, having children or not having children, being in relationship with someone who is 20 or someone who is 40 is absolutely my decision. I decide how to live. I know my rights and the ones who are not accepting me do not have a place in my life. It can be anyone mom, dad or someone else. I have the right to be in a relationship with the one I want and I fought for my right for five months and my parents finally accepted. I was going to leave the house in April, not for someone but for my freedom and my rights. I do not think there are a lot of women and girls like me in Armenia. Usually they prefer keeping their mouths shut and waiting till guys like them, then marriage and children. Every woman wants to be free and have equal rights. But the ones who are not strong (emotionally) enough to reach their freedom are blaming the ones who are having free life. I guess they have not realized that if a woman is strong enough to reach freedom, she is strong enough to not care about anyone’s opinion.

So men and women’s roles are not changing but I changed mine. No one can teach me how to live. No one can give me rules, I create my own rules. I changed my life and my role in socitey. I am not accepted by everyone but I am very happy to live like this and protect my rights.

Who said a guy has the right to have more rights than me?!

Who said I should be someone’s wife or someone’s mom?!

Any women can change her role in socitey, if she is emotionally strong.

Do not waist your time blaming women who are protecting their rights. Change your own life.

You decide who you want to be a mom, a wife or a girlfriend.

No one decides my role in society.

I am the only one who can choose a role.

I have chosen my role and I am very happy.

So a role can’t change itself. You are the one who is changing.

Men and women’s roles in socitey are not changin.  Every man and woman is changing his/her role.

Похожее изображение

Картинки по запросу gender roles 1950

Похожее изображение

Похожее изображение

 

Похожее изображение

 

Հաշվետվություն

Բնականաբար ուսումնական շրջանի ընթացքում բլոգումս կատարվել են աշխատանքներ և փոփոխություններ, որոնք շատ պարզ երևում են և առանց որևէ դժվարության հասու են բոլոր այն մարդկանց ովքեր կորոշեն մտնել իմ բլոգ։ Այնուամենայնիվ բացարձակ անիմաստ ժամանակս կորցնելով ես տեղադրում եմ կատարածս աշխատանքների` մասնավորապես բլոգիս բաժինների հղումները։

Հիմնականում նախագծեր, ուսումնական նյութեր և ճամփորդություններ են։

Հայոց լեզու

Գրականություն

Պատմություն

Իրավագիտություն քաղաքագիտություն

Անգլերեն

 

Դատական համակարգ

1․Ինչ է դատական իշխանությունը

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։

2․Ինչ է դատական համակարգը, և ինչպիսին է դրա կառույցը հայաստանում

Հայաստանի Հանրապետության դատական համակարգ, Հայաստանի տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։

3․ Ինչ է ընդհանուր իրավասության դատարանը, որոնք են դրա կառույցները։

ՀՀ դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։

4․ Ինչ է սահմանադրական դատարանը։

Սահմանադրական դատարան, պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմին, որի իրավասության ներքո է գտնվում սահմանադրությանը իրավական նորմերի համապատասխանության գնահատումը։

5․ Ինչ է սահմանադրական վերահսկողությունը։

Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերահսկողությունը սհամանադրական վերահսկողությունն է։

6․ Ինչ դեր ունի սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Եթե մարդը իր բոլոր դատական պաշտպանության միջոցները օգտագործելով չի կարողացել վերականգնել իր իրավունքները, նա կարող է դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը անվավեր կճանաչի մարդու իրավունքը խախտող ցանկացած օրենք։

7․ Որ դեպքում է սահմանադրական դատարանը  տալիս եզրակացություններ։

Համապատասխան դիմումի առկայությամբ սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություն։

Այսպես կոչված ցույց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մուտքի դիմաց

Ուզում եմ կարծիքս հայտնել երեկվա կատարվածի վերաբերյալ։

IMG_20190608_142419.jpg

Մի խումբ ծնողներ և աշակերտներ հավաքվել էին մեր կրթահամալիրի դիմաց ու պահանջում էին հրաժարվել իրենց դպրոցը (181 հիմնական դպրոց) ու մեր կրթահամալիրը (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր) միացնելուց: Նրանց այսպես կոչված «ցույցը» չեմ համարձակվի խաղաղ անվանել չնայած ոչ ոք չի վնասվել «ցույցի» ընթացքում: Նախ ուզում եմ նշել, որ մեր կրթահամալիրը սույն դպրոցին միանալու նպատակ չունի և չի էլ ունեցել։

Մարդկանց հարցնում եմ, թե ինչի համար են եկել ասում են, թե բա «մեր տնօրենը պայմանագիր ա ստորագրել ըստ որի մեր դպրոցը պիտի միանա կրթահամալիրին ու մենք պիտի վճարենք մեր երեխաների ուսման համար» ։ Ես իհարկե շատ խիստ կասկածում եմ, թե նման պայմանագիր կա, բայց եթե անգամ կա ի՞նչ տրամաբանությամբ եք եկել մեր կրթահամալիրի տնօրենի վրա մուննաթ գալիս, երբ ձեր տնօրենն է ստորագրել պայմանագիրը։

Ես ու ընկերուհիս կանգնած էինք ու նա մի կնոջ հետ շատ հանգիստ տոնով խոսում էր հետո նկատեցի, որ կինը բարձր տոնով սկսեց վիրավորանքներ հասցնել։ Ցիտում եմ` «Աղջիկ ջան, դու ուղեղ ունե՞ս։ Ես ձեզ ուղղակի խղճում եմ»: Իսկ ես մի պահ նախանձեցի հավաքվածների ուղեղին։ Միայն շատ խելացի մարդիկ կարող էին մի քանի նախադասություն կարդալ ու չհասկանալով գրի ամբողջական իմաստը ցուցանակներով, պաստառներով ցույց կազմակերպել կրթահամալիրի գլխավոր մուտքի դիմաց։ Ինչևէ։
Շրջվեմ տեսնեմ մի հասուն տղամարդ բղավում է, թե իր թվերին իրենց դասարանի «դեբիլներին» տեղափոխում էին մեր կրթահամալիր։ Շատ ճիշտ է նրանք ովքեր քիմիա ու ֆիզիկա չեն կարողանում սովորել ու տեղ չունեն ձեր դպրոցում պիտի գան մեր կրթահամալիր արհեստ սովորելու, որպեսզի կարողանան վատագույն դեպքում չոր հացի գումար վաստակել։ Չեմ կարծում, որ եթե սովորողը թույլ է դպրոցական առարկաներից պիտի դեբիլ համարվի ու չկարողանա մասնագիտություն ձեռք բերել։
Մինչև վերջ չհասկացա, թե ինչ կատարվեց դրսում։ Ներս գնացինք ու անցանք մեր գործին։ Որոշ ժամանակ անց լրագրողներ եկան Տիարից հարցազրույց վերցնելու։ Ամբողջ ընթացքում կանգնած լսում էի հարցազրույցը ու ասեմ, որ ապշած եմ լրագրողների տված հարցերից։ Նույն հարցը մի քանի անգամ տվեցին տարբեր ձևակերպումներով։ Իմ կողմից բացառիկ ուշադրության արժանացավ լրագրողների արտաբերած այս նախադասությունը «Բնակիչները ասում են, որ ուզեցել են իրենց դպրոցի (181) բակում ծառ տնկել, իսկ դուք խոչընդոտել եք այդ գործողությանը»։ Այս նախադասությունը լսելուց հետո կարծեցի, թե ականջներիցս արյուն է հոսում։

Տեսախցիկը անջատելուց հետո հարգարժան լրագրողները անընդհատ կրկնում էին, որ հասկանում են մեզ։

Ցուցարար ծնողներն ու հանճարեղ լրագրողները կարող էին գլխի ընկնել, որ ես որպես կրթահամալիրի սովորող իրավունք ունեմ և պարտավոր եմ կարծիք հայտնել կատարվածի վերաբերյալ։ Այս գրովս որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունեմ։

Միայն կարող եմ ասել, որ
ծանր է տիար Աշոտ Բլեյանի կյանքը ցարական Բանգլադեշում։

 

 

 

Վիդեոները Նարե Սարատիկյանի